03/03/2015 16:13
Պռոշյանում կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդուն վիրահատում են
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը պարզվել է: Նա 33-ամյա Արման Թադևոսյանն է:
Տուժողը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր և հիմա վիրահատվում է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Զաքար Պետրոսյանը:
«Վնասվել է տղամարդու ազդրը, նրա վիճակը բավարար է»,- ասաց Զաքար Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ այսօր ժամը 13:00-ի սահմաններում Պռոշյան գյուղում հնչել են կրակոցներ: