Ն. Զոհրաբյան. Ես այսօր ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն

05/03/2015 15:46

Ն. Զոհրաբյան. Ես այսօր ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն


Քիչ առաջ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ  ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է ակտիվ քաաղքականությունից հեռանալու մասին հայտարարած կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

Ն. Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով.

«Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր  հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և ունեք նաև դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն, քաղաքականությունից հեռանալը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը և ինչքան էլ մեզանից շատերը համաձայն չեն եղել այդ որոշման հետ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր համար կայացնելու անձնական որոշում, և մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերոջ կայացրած որոշումը:

Այո, քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի  հրաժարվելուց հետո, լինեմ անկեղծ,  կուսակցությունում եղել են բազմաթիվ քննարկումներ՝ թե՛  քաղաքական թիմում, թե՛ տարածքային կառույցներում՝ կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված: Ես հիմա չեմ ցանկանում կրկին անգամ անդրադառնալ այդ քննարկումներին, որովհետև, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք  միասին կայացրեցինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետև մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ: Եվ մեր խորին շնորհակալությունը Գագիկ Ծառուկյանին՝ իր ազնիվ ու նվիրյալ գործունեության համար:

Հարգելի գործընկերներ, վերջին իրադարձություններից հետո հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ:  Եւ դրա համար երևի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի, հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետևությունների համար: Այո, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հեշտ ժամանակներ չեն, սակայն ամուր և կենսունակ է այն կուսակցութունը, որը կարողանում է դիմակայել դժվարություններին և շարունակում է իր ճանապարհը, որովհետև վստահ է, որ անելիք ունի մեր երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրները լուծելու հարցում:  Այդ խնդիրները չեն վերացել և դրանք լուծելու գործում մենք շարունակելու ենք լինել սկզբունքային ու վճռական:

Ես կրկին պնդում եմ, որ այդ խնդիրները մենք կարողանալու ենք լուծել միայն լայն համախմբմամբ՝ միմյանց օգնելով, լինելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն համախոհներ ու գործընկերներ: Սա է ճանապարհը. այլ ճանապարհ չկա: Մենք շարունակելու ենք պաշտպանել սոցիալական բոլոր խավերի շահերը, ինչպես որ արել ենք միշտ՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ու նաև մեր հետևողական պայքարի  արդյունքում էր, որ փոքր և միջին ձեռներեցության բազմահազար ներկայացուցիչների հետ միասին հասանք կոնկրետ արդյունքի՝ ընդունվեց կողմերի համար փոխընդունելի տարբերակ: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել քաղաքացու հոգսը թեթևացնելուն և տվել են արդյունք:
Հարգելի գործընկերներ, հիմա հապճեպ քայլեր անելու ժամանակը չէ. հիմա տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու, վերլուծելու և հետևություններ անելու ժամանակն է:  Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը, թե ինչու իրադարձությունները զարգացան այս կերպ և ի՞նչ քայլերով  այսուհետ պիտի հասնել երկրի առջև ծառացած իրապես լրջագույն խնդիրների լուծմանը:
Մենք պետք է հասկանանք, որ պետության և ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եւ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատացեք,  լուրջ անելիք ունի և մենք, այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրս, որ կուսակցության ստեղծման  առաջին օրվանից  միասին կառուցել ենք մեր կուսակցությունն ու կարողացել վաստակել ժողովրդի վստահությունը, ուղղակի բարոյական իրավունք չունենք շրջվելու և հեռանալու: 

Հարգելի կուսակից ընկերներ, կան բարդ իրավիճակներ, սակայն անհաղթահարելի ու անլուծելի իրավիճակներ չկան, եթե քո նպատակն ու ցանկությունը ազնիվ է: Ես վստահ եմ, որ մեր բոլորի նպատակը ուժեղ պետություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի  ունենալն է, և ահա հանուն այդ  նպատակի մենք շարունակելու ենք աշխատել թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Մեզանից որևէ մեկի համար հեշտ չի լինելու, բայց մենք մեկ անգամ չէ, որ միասին կարողացել ենք հաղթահարել բարդ  իրավիճակներ:
Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետևություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաև լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ  ես ու իմ գործընկերներն այսօր ունենք և պատրաստ ենք տալ  պատասխաններ:    

Հավատացեք, ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ: Ես ամենայն պատասխանատվությամբ  հայտարարում եմ, որ  մենք բոլոր որոշումները կայացնելու ենք մասին՝ միմյանց հետ խորհրդակցելով, քննարկելով, որովհետև դա է կուսակցական ժողովրդավարության  ամենաարդյունավետ գործիքը:  Ես ձեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեմ ու վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած  լրջագույն խնդիրները լուծելու համար:

Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր ԲՀԿ հայտարարում եմ ընդդիմություն:
Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու  համար:

Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք  ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա:
Վերջում՝ երկու բառ իմ մասին: Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների և բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե  գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ և իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եւ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել։
Կրկին շնորհակալ եմ վստահության համար»:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Այսօր, 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» Այսօր, 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ Այսօր, 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը Այսօր, 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am Այսօր, 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին Այսօր, 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան Այսօր, 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Այսօր, 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը Այսօր, 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին Այսօր, 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ Այսօր, 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Այսօր, 18:11 Նոր սյուներ են տեղադրել Այսօր, 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Այսօր, 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան Այսօր, 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը