05/03/2015 13:54
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակը լարված է, բայց՝ վերահսկելի
Սահմանային իրավիճակը լարված է, բայց՝ վերահսկելի: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելանում են, մեր Զինված ուժերը լիովին իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները.
«Լինում են սադրանքներ, որոնք ստանում են արժանի հակահարված»,- ընդգծեց նախարարը: