05/03/2015 15:55
Ն. Զոհրաբյան. Մեզ որոշակի ժամանակ է պետք, մենք հապճեպ քայլեր չենք կատարելու
ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է: Առաջիկա ԱԺ քառօրյա նիստում ես, որպես խմբակցության քարտուղար, կկրկնեմ այդ հայտարարությունը, որ ԲՀԿ-ն այսուհետ ընդդիմություն է:
«Մեզ ժամանակ է պետք: Ըստ էության մենք պետք է փորձենք նոր մարտավարություն մշակել` դնելով դրա հիմքում մեր ծրագրերից չշեղվելը: Մեզ որոշակի ժամանակ է պետք: Մենք հապճեպ քայլեր չենք կատարելու, մեզանից հապճեպ քայլեր ու հայտարարություններ մի սպասեք»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հավելելով, որ մշակվելու է ճանապարհային քարտեզ նոր մարտավարության մասով:
Անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր է դնելու, Ն. Զոհրաբյանն ասաց, որ նման բան չկա:
Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա նա նշեց, որ կուսակցությունից ովքեր հեռացել են` գիտենք, թե կլինեն նոր հեռացողներ ինքն այժմ պատասխանել չի կարող, իսկ Տիգրան Ուրիխանյանը շարունակում է մնալ կուսակցության խոսնակը: