.jpg)
06/03/2015 19:18
Իրինա Ալեգրովայի մենահամերգը հետաձգվել է. Նա առողջական խնդիրներ ունի
Հայկական արմատներով ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան Հայաստանում այսօր նշանակված մենահամերգը չի կայանա: Մարզահամերգային համալիր եկած մարդկանց հայտնել են, որ համերգը չի կայանալու:
Aysor.am-ի տեղեկություններով՝ համերգը հետաձգվել է և կկայանա ապրիլի 6-ին:
Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ համերգը հետաձգվել է երգչուհու առողջական վիճակի հետ կապված: