06/03/2015 09:10
Քրեական հեղինակությունները գնացել էին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պահվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու
«Հրապարակն» անդրադարձել է նախօրեին «Նուրաբաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանությանը և գրել, որ «Հրապարակի» տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսական՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին։
Կալանավայրերի վարչությունից հայտնել են, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքել են, ոչ հաստատել են «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթ իրականացնող մարմնից։