Աբովյանի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները լքում են կուսակցությունը
07/03/2015 09:19

Աբովյանի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները լքում են կուսակցությունը

«Եթե ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն, միանշանակ, այո, կլքեմ ԲՀԿ-ն, քանի որ պետական աշխատողը ընդդիմության հետ որևէ աղերս սկզբունքորեն ունենալ չի կարող»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցի ԲՀԿ-ական տնօրեն Լիլյա Սառաջյանը:

Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որպեսզի ընդունվի և գործի կրթական հաստատությունների ղեկավարներին կուսակցական լինելն արգելող օրենք։ Նա չի կարողացել ասել՝ կշարունակի՞ Ծառուկյանը բարեգործություն անել դպրոցի համար, թե՞ ոչ:

Ի դեպ, Աբովյանի դպրոցների մյուս ԲՀԿ-ական տնօրենները ևս ընդգծել են, որ կուսակցությունում չեն մնալու, և որ դպրոցները քաղաքականացված չեն:

Աբովյանի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները լքում են կուսակցությունը