ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք
07/03/2015 09:50

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք

«Բալասանյանի հետ համագործակցել ու աշխատել ենք ԲՀԿ-ին անդամակցելու ժամանակ, և համոզված եմ, որ համագործակցությունն էապես չի փոխվելու ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Թերթի հարցին՝ կցանկանա՞ն, որ նախկին ՕԵԿ-ական և նախկին ԲՀԿ-ական քաղաքապետն անդամակցի ՀՀԿ-ին, Մինասյանը պատասխանել է, որ իրենց տեսակետները չկիսող մարդկանց արհեստականորեն չեն խցկում ՀՀԿ շարքերը, բայց «Եթե Սամվել Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ շարքեր, մենք դա կքննարկենք»:

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար. Եթե Բալասանյանը ցանկանա մտնել ՀՀԿ, հարցը կքննարկենք