Լեոնել Մեսսին հեթ–տրիկի նոր ռեկորդ է սահմանել
09/03/2015 19:35

Լեոնել Մեսսին հեթ–տրիկի նոր ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում երեք գոլ խփելով «Ռայո Վալեկանոյի» դարպասը (6:1), «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել։

Այժմ արգենտինացու հաշվին գրանցված է 32 հեթ–տրիկ, ինչը լավագույն ցուցանիշն է իսպանական թիմերում խաղացած ֆուտբոլիստների համար։ Այդ ցուցանիշը վերաբերվում է միայն իսպանական թիմերում անցկացարծ խաղաժամանակին։

Նշենք, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հեթ–տրիկ է հեղինակել։

 

Լեոնել Մեսսին հեթ–տրիկի նոր ռեկորդ է սահմանել