Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունից հետո, նրա անունը չեն ընդգրկել  ԲՀԿ քարտուղարի թեկնածուների ցուցակում
10/03/2015 09:11

Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունից հետո, նրա անունը չեն ընդգրկել ԲՀԿ քարտուղարի թեկնածուների ցուցակում

Առաջիկայում կլինի ԲՀԿ խմբակցության նիստ, որտեղ կընտրվի  խմբակցության  ղեկավարը և քարտուղարը: Բնականաբար,  խմբակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի  դերում կուսակցությունն  առաջ է քաշել մի քանի  թեկնածուներ:

«Չորրորդ իշխանության» տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնում նախապես քննարկվել  է պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Վահան Բաբայանի ու Միքայել Մելքումյանի  թեկնածությունը:  «Նկատենք, որ Տիգրան Ուրիխանյանը մամուլում  կարծիք է հայտնել, որ  եթե իրեն առաջարկեն լինել խմբակցության քարտուղար, ապա  ինքը կհրաժարվի: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը այդ հայտարարությունից հետո  Ուրիխանյանի անունը չի ընդգրկել թեկնածուների ցուցակում և քարտուղար կընտրի  կամ ԲՀԿ նորանշանական մամուլի քարտուղար Վահան Բաբայանին կամ էլ պատգամավոր Միքայել Մելքումյանին»,- հավելել է թերթը:

Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունից հետո, նրա անունը չեն ընդգրկել ԲՀԿ քարտուղարի թեկնածուների ցուցակում