ԲՀԿ խմբակցության  քարտուղարի պաշտոնի համար  շրջանառվում են մի քանի անուններ
17/03/2015 09:20

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության  քարտուղարի պաշտոնի համար  շրջանառվում են մի քանի անուններ։  «Հրապարակին» հայտնի է դարձել, որ  հավանական թեկնածուների շարքում են  Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը։ 

«Թե ով կստանձնի այդ պաշտոնը, հայտնի կդառնա մինչ շաբաթվա վերջ։ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը ամենից շատ  հավանում է Վահան Բաբայանին։ Միքայել Մելքումյանը ևս արժանի թեկնածու է համարվում, միայն թե նա հաճախ լրատվամիջոցներին  «ավելորդ ինֆորմացիա» է փոխանցում։ Վահե Էնֆիաջյանը Ծառուկյանի սիրելի և նրա  օրոք  առաջ քաշված երիտասարդներից է, ում Ն. Զոհրաբյանը փորձում է ինտեգրել իր թիմին»,- հավելել է թերթը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ