«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը

17/03/2015 21:05

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ 1.5 մլն մարդու կյանքը


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային ծրագրերին:

Այսօր զրուցել ենք կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ , ով տարելիցին ընդառաջ գրել է նոր ստեղծագործություն: 

-Պարոն Գևորգյան, ի՞նչ նախագծեր եք պատրսատել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Գիտենք, որ նաև նոր գործ եք գրել: 

-Երևի տեղյակ եք՝ ես ունեմ «Ադանա» երգ, որը  տարիներ առաջ  հնչել է 20 լեզվով՝ 20 երգիչների կողմից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ որոշել եմ թողարկել այդ երգով ձայնասկավառակ՝ 15 լեզվով, որպեսզի լինի խորհրդանշական՝ 15 ազգ՝ 1915 թ.-ի մասին: Այս նախագծի համար, անկեղծ ասած, հիմա փնտրում եմ հովանավորներ:

Միգուցե  ինքս եմ մեղավոր, որ առաջարկները ժամանակին չեմ ներկայացրել և այն չի ներառվել Կառավարական ծրագրերում: Շատ կցանկանայի, որ այս 15 ազգի երգիչները հրավիրվեին Հայաստան և այդ երգը կատարեին Ծիծեռնակաբերդում: Նաև առաջարկել էի, որ այս երգիչները շրջեին 15 պետություններով և ամեն երկրում տեղի մայրենի լեզվով կատարեին երգը:

Իսկ այդ բոլոր համերգները կարող էին կազմակերպել տեղի հայկական համայնքներն ու մեր դեսպանատները, այնպես որ, կարծում եմ՝ առանձնահատուկ դժվարություն չկա, ու միաժամանակ շատ ազդեցիկ և նպաստող համերգներ կստացվեին: 2005թ.-ին մենք նման համերգի փորձ ունեցել ենք՝ 6 երգչի կատարմամբ: Հիշում եմ, որ այդ ժամանակ աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ CNN-ը, BBC-ն, OPT-ն, Euronews-ը, նաև թուրքական հեռուստաընկերությունները նկարահանում էին այդ ամենը: Բացի այդ, մենք թողարկել էինք այս երգի ձայնասկավառակը՝ 10 լեզվով, ու այն անվճար բաժանել տարբեր կառույցների՝ Մշակույթի, Սփյուռքի նախարարություններին, Ազգային գրադարանին, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, Հայ Դատի գրասենյակին և այլն:  Հիմա այս անգամ ձայնասկավառակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ:



Բացի այդ ունեմ նոր նախագիծ: Այն կոչվում է «Սև ապրիլ»: Ես 100-ամյակին ընդառաջ գրեցի նոր ստեղծագործություն: Երգը ձայնագրվեց հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է ու սա շատ կարևոր է այն առումով, որ մեր փոխարեն մեր ցավի մասին խոսում են օտարները: Կարծում եմ՝ այս խոսքն ավելի ճշմարտացի, օբյեկտիվ է դիտվում աշխարհի կողմից: Երբ այս ստեղծագործության երաժշտությունը ներկայացրեցի իմ շատ սիրելի Հովհաննես Չեքիջյանին, նա շատ հավանեց ու պահանջեց նոտաները: Երբ նոտաները ներկայացրեցի մաեստրոյին, մենք պայմանավորվեցինք, որ պետական երգչախումբը դա կատարելու է: Միաժամանակ ես պայմանավորվեցի նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և իմ շատ սիրելի Էդուարդ Թոփչյանի հետ: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այդ երկու հզոր մաեստրոներին, երգչախմբի բոլոր անդամներին ու ֆիլհարմոնիկի երաժիշտներին, իրենց տնօրինությանը, քանի որ այս ամբողջ աշխատանքը  կատարեցին  բարձր մակարդակով և սիրահոժար:

Ինչ վերաբերում է այս ստեղծագործության հայերեն տեքստին՝ այն սկսել էինք  Արամայիս Սահակյանի հետ: Դժբախտաբար, մեր սիրելի բանաստեղծն այլևս մեզ հետ չէ և մենք հայերն տեքստը շարունակեցինք գրել ամերիկացի կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, բայց նրա տեքստն այնքան ճակատային ու դիպուկ էր, որ շատերը խորհուրդ տվեցին այն մեղմել: Արդյունքում՝ վերջնական տեքստը գրվեց Լևոն Բլբուլյանի կողմից: Հայերենի դեպքում մենք ստացանք «Կանք ու կլինենք» վերնագիրը, իսկ անգլերենում այն կոչվում է «Remember»:

Նշեմ, որ Սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցում էին մոտ 15 երկրներից Հայաստան ժամանած երգչախմբեր: Ես առաջարկեցի տիկին Հակոբյանին, որպեսզի այս երգը միացյալ  երգչախումբը կատարի: Նախարարին գաղափարը դուր եկավ, և 15 երգչախմբերն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում միացյալ կատարեցին «Կանք ու կլինենք» հայերեն տարբերակը, դիրիժոր՝  Հովհաննես Չեքիջյան:

Բացի այդ ինձ մոտ միտք առաջացավ, որ այս երգչախմբերը՝ թվով մոտ 500 մարդ, պետք է նկարահանվեն համատեղ տեսահոլովակում: Սփյուռքի նախարարությունից Սամվել Հարոյանի հետ մենք նրանց տեղափոխեցինք Ծիծեռնակաբերդ և նկարահանվեց տեսահոլովակի առաջին փուլը: Տեսահոլովակի երկրորդ փուլի նկարահանումները կշարունակենք մոտ օրերս՝  Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երգչախմբի հետ: 

Այս նախագծի հետ կապված՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սփյուռքի նախարարությանը, Հանրային հեռուստաընկերությանը, Ազգային կինոկենտրոնին, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանին, Մուշեղ Մխիթարյանին, Լևոն Մկրտչյանին, Յուրա Ղարիբյանին, Արթուր Թադևոսյանին և բոլոր նրաց՝ ովքեր աջակցել  են  ու հույսով եմ  կրկին կաջակցեն երկրորդ փուլի նկարահանումներին: Ավելացնեմ  նաև, որ NewArena ընկերության հետ համատեղ իրականացնում ենք երգչախմբերի  նկարահանումներ տարբեր երկրներում: Վերջում այս բոլոր նկարահանումները կնդգրկվեն նույն տեսահոլովակում:



-Պարոն Գևորգյան, փաստորեն՝ 100-ամյակին ընդառաջ միանգամից մի քանի նախագիծ եք ներկայացնում: Ըստ ձեզ, սա՞ էլ է պայքարի տարբերակ:

-Բազմիցս ասել եմ՝ շատ կարևոր է, որ Ցեղասպանության մասին խոսվում է պառլամենտական շրջանակներում, պատմաբանների շրջանակներում, գիտական կոնֆերանսներում: Միաժամանակ կարծում եմ, որ շատ կարևոր է նաև մշակույթի լեզուն: Ինչո՞ւ, որովհետև ամենապարզ հասարակությունը՝ մարդկանց մեծամասնությունն աշխարհում տեղյակ չէ Հայոց ցեղասպանության մասին, պատմական իրողության մասին և նրանց տեղեկացնելու լավագույն միջոցը նաև մշակույթի լեզուն է՝ այն մատչելի և հասանելի է բոլորի համար: Հետագայում արդեն մարդիկ, ովքեր մշակույթի միջոցով կտեղեկանան տեղի ունեցածի մասին, կարող են գրքերից ավելի մանրամասն իմանալ իրողությունը: Դրա համար ես միշտ կոչ եմ անում, որ մշակույթի մարդիկ ակտիվ լինեն: Նույնիսկ այն երգերը, որոնք շատ հայտնի են Հայաստանում ու պատմում են Ցեղասպանության մասին՝ պիտի թարգմանվեն անգլերեն: Նույն «Կիլիկիան», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և այլն:

-Մշակութային նախագծերից դուրս՝ ի՞նչ դիրքորոշում ունեք որպես քաղաքացի: Այսինքն՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ ի՞նչ քայլեր եք սպասում մեր կողմից և ի՞նչ քայլեր՝ Թուրքիայի:

-Ես՝ որպես քաղաքացի  ու  երկու զավակի հայր, միշտ խաղաղության կողմնակիցն եմ: Լավ կլինի, որ խաղաղության լեզվով լուծվեն բոլոր հարցերը: Մարդկային կյանքն ամենաթանկն է: Ես պահանջատեր եմ, բայց ինձ բավարարում է մեղայականը, ներողությունը, ճանաչումը, դատապարտումը, իսկ որ Թուրքիայից փող էլ պահանջենք...Չգիտեմ: Երևի դա էլ է անհրաժեշտ: Ես չգիտեմ, թե ինչ արժեք կարող է ունենալ մարդու կյանքը, 1.5 մլն մարդու կյանքը...

Այնպես որ, ինձ համար նյութը այդքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևոր է մեր ոտնահարված արժանապատվության վերականգնումը: Ներողությունն ու դատապարտումը անհրաժեշտ է, որ բացառվի նման ոճրագործությունների կրկնությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի քայլերին՝ կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Այսօր թուրք հասարակության մեջ էլ են հարցեր առաջանում: Կարծում եմ՝ այն «թուք ու մուրը», որ Թուրքիան անընդհատ ստանում է, ինչ-որ տեղ պետք է ազդի, որ իրենք էլ ցանկանան լուծել այս հարցը, փակել այս թեման: Ու կարծում եմ՝ իրենց համար էլ  ճիշտ կլինի ճանաչել, ընդունել և հատուցել, քան շարունակել կրել այդ, այսպես ասած, բեռը:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) Այսօր, 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Այսօր, 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ Այսօր, 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ Այսօր, 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Այսօր, 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն Այսօր, 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը Այսօր, 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը Այսօր, 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը Այսօր, 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Այսօր, 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան Այսօր, 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր Այսօր, 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան Այսօր, 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին Այսօր, 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել Այսօր, 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ Այսօր, 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այսօր, 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ Այսօր, 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն Այսօր, 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի Այսօր, 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ Այսօր, 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան Այսօր, 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը Այսօր, 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին Այսօր, 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Այսօր, 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Այսօր, 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ Այսօր, 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) Այսօր, 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը Այսօր, 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է Այսօր, 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան Այսօր, 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» Այսօր, 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) Այսօր, 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Այսօր, 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Այսօր, 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել