21/03/2015 10:49
«Բժիշկներն անում են հնարավորը՝ վիրավորների վիճակը բարելավելու համար» Լուսանկարներ
Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ:
ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նա նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: