.jpg)
24/03/2015 18:30
Պլատինին վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում
Մարտի 24-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին երրորդ անգամ վերընտրվել է իր պաշտոնում։ Այդ մասին հայտնի է դարձել Վենայում կայացած համագումարի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նախագահության միակ թեկնածուն էր։
2011 թվականին Պլատինին վերընտրվել էր այդ պաշտոնում։ Նա ՈւԵՖԱ-ն կղեկավարի մինչև 2019 թվականը։