24/03/2015 14:15
ՀՀ-ԵՄ հարաբերություններում անորոշության միտումներ են նկատվում․ Կ․ Բեքարյան
Եվրոպական ուղղության մասին խոսելիս մի քանի խնդիր պետք է առանձնացնել, որոնց համատեքստում էլ պետք վերլուծել Եվրոպական ինտեգրման հարցը: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Վերջինս առանձնացրեց այն երեք հիմնական խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում:
«Առաջին կարևորագույն խնդիրը ՀՀ ԵՄ հարաբերություններն են, որոնցում անորոշության միտումներ են նկատվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո: Հաջորդ հարցը վերաբերում է ԵՄ-ի և դրա Արևելյան գործընկերների հետ ունեցած հարաբերություններին: Հարց է առաջանում, թե ինչպես դրանք կանդրադառնան մեզ վրա: Վերջին խնդիրը տնտեսական ասպեկտով պետք է դիտարկել: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ դեր կարող է խաղալ ԵՄ-ն ՀՀ տնտեսական խնդիրները լուծելու հարցում»,-նշեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց, որ վերջին տասնօրյակում մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան՝ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը միտված: Որպես այդպիսիք բանախոսը կարևորեց ԵԺԿ քաղաքական համաժողովը և Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը:
«Այս երկու համաժողովներն ունեին մեկ ընդհանրություն ևս. դրանցում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ընդունվեցին ցեղասպանությունները դատապարտող բանաձև: Կարծում եմ՝ այս հանդիպումներով ՀՀ-ԵՄ համագործակցության կոնսուլտացիոն փուլն ավարտված է: Հաջորդ քայլը պետք է լինի բանակցաին փուլը»,-եզրափակեց բանախոսը:
- See more at: http://araratnews.am/yeatm-integrumic-heto-hh-yem-haraberuthyunnerum-anoroshuthyan-mitumner-en-nkatvum-karen-bekharyan/#sthash.HqJlfQdR.dpuf
«Կարևորագույն խնդիրը ՀՀ - ԵՄ հարաբերություններն են, որոնցում անորոշության միտումներ են նկատվում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ Բեքարյանի՝ վերջին օրերին մի շարք հանդիպումներ տեղի ունեցան, որոնք ՀՀ-ԵՄ երկկողմանի հարաբերությունների զարգացմանն էին միտված, մասնավորապես ԵԺԿ քաղաքական համաժողովը և Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը:
Փորձագետի կարծիքով՝ այս երկու համաժողովներն ունեին մեկ ընդհանրություն՝ դրանցում ընդունվեցին ցեղասպանությունները դատապարտող բանաձև:
Կ. Բեքարյանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության կոնսուլտացիոն փուլն ավարտված է և այժմ հաջորդ քայլի ՝ բանակցաին փուլի ժամանակն է: