Վարդան Օսկանյանը չի հրաժարվելու պատգամավորական  մանդատից
25/03/2015 09:15

Վարդան Օսկանյանը չի հրաժարվելու պատգամավորական մանդատից

«Հայկական Ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ քաղաքական համապատասխան շրջանակներում ի վերջո որոշվել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չպետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, քանի որ նրա՝ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ համամասնական ցուցակով եկող հաջորդ համարների ներկայությունը խորհրդարանում զավեշտ է դիտվելու:

«Նրանք հիմնականում կապ չունեն քաղաքականության հետ և չեն փայլում իրենց մտավոր, ինտելեկտուալ կարողություններով: Այսպիսով, Օսկանյանը մնում է, այսպես ասած, «թթվի քարի» կարգավիճակում, որպեսզի ԲՀԿ հետնապահները խորհրդարանում չհայտնվեն»,- գրել է թերթը:

Վարդան Օսկանյանը չի հրաժարվելու պատգամավորական մանդատից