25/03/2015 15:55
Ադրբեջանի ԱԳՆ-ին զայրացրել է մեդիաֆորումի մասնակիցների այցն Արցախ
Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ այցելած լրագրողների նկատմամբ: Այս մասին գրում է Apa.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևին:
Նշենք, որ մարտի 18-ից 23-ը միջազգային մեդիաֆորումի մասնակիցները եռօրյա այցով եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ հանդիպել են հանրապետության ղեկավարության հետ, այցելել մի շարք վայրեր:
Ադրբեջանական կողմը լրագրողներին մեղադրում է առանց իրենց թույլտվության Ղարաբաղ այցելելու համար: Սովորաբար նման դեպքերում տվյալ անձիք ներառվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: