26/03/2015 17:25
Տարին մեկ անգամ եք ինձ տեսնում, բայց պոպուլիզմին եք զոռ տալիս. Ա. Շաբոյան
Այստեղ այսօր բավականին ռացիոնալ ու հետաքրքիր առաջարիկներ հնչեցին: ՏՄՄՊՀ 2015 թվականի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ, եզրափակիչ իր ելույթում այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ դրանք առաջիկայում ծրագրում կընդգրկվեն:
«Այն առաջարկությունները, որոնք հետաքրքիր ու բովանդակային էին, դրանց վերաբերյալ ես արդեն համապատասխան հանձնարարություններ եմ տվել: Դրանց բոլորի հետ կապված մենք պատրաստ ենք համագործակցել»,- ասաց նա:
Անդրադառնալով իր դեմ հնչած մեղադրանքներին՝ Ա. Շաբոյանը դրանք զրպարտություն որակեց, նկատեց, որ այն քաղաքական գործիչներն, ովքեր իրեն քննադատում են, նախ դրա իրավունքը չունեն և ապա դրա համար չկան հիմքեր:
«Ձեր չափն իմնացեք և նորմալ պահվածք դրսևորեք, այլապես իմ պահվածքն ավելի ադեկվատ և սուր կլինի: Ես բազմիցս առաջարկներ եմ ներկայացրել և կոչ արել դրանք համատեղ քննարկել, սակայն դրանք ձեր կողմից անտեսվել են»,- հայտարարեց Ա. Շաբոյանը՝ շեշտելով, որ եթե այդ պատգամավորներն իսապես այդքան մտահոգված են մրցակցային խնդիրներիով, թող գոնե կոնկրետ առաջարկներ ներկայացնեն:
«Տարին մեկ անգամ ինձ տեսնում եք, բայց պոպուլիզմին եք զոռ տալիս ու իմ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնում»,- հավելեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Ա. Շաբոյանը ընդգծեց, որ անշուշտ շուկայում խոշոր ընկերություններն ունեն մի շարք առավելություններ, բայց հանձնաժողավն անում է ամեն ինչ, որպեսզի դաշտում իրական մրցակցությունն ապահովի: