26/03/2015 10:57
Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ծանր վիրավորված զինվորը
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: