26/03/2015 12:58
Նախկիններից ո՞վ կհանդիպի ներկա վարչապետի հետ
«Այս պահին կարող եմ հաստատել միայն, որ հանդիպումը տեղի կունենա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը` հաստատելով այն տեղեկությունը, որ ՀՀ ներկա վարչապետն այսօր կհանդիպի նախկին վարչապետերի հետ:
Վարչապետների հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին:
Նշենք, որ հարցը` ովքեր կմասնակցեն այս քննարկում-հանդիպմանը, որը ամենևին էլ պաշտոնական բնույթ չի կրում, դեռ հստակ չի: Թերևս կարելի է ենթադրել, որ հանդիպմանը չեն մասնակցի նախկին այն վարչապետերը, որոնք ներկա պահին հանրապետությունում չեն: Դրանց թվում է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Կարելի է ենթադրել, որ հանդիպմանը չի մասնակցի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանը ունեցել է 13 վարչապետ, նրանցից երկուսը` Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը մահացել են: