27/03/2015 12:20
Airbus A320-ի վթարից հետո Գերմանիայի ավիաընկերություններում նոր կանոններ են ներմուծվելու
Գերմանիայի ավիաընկերություններում նոր կանոններ են ներմուծվելու, հայտարարել է Գերմանական ավիացիոն BDL ասոցիացիան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ նոր կանոնների, օդանավի խցիկում ամենաքիչը երկու օդաչու պետք է գտնվեն միաժամանակ:
Norwegian ավիաընկերությունը հայտարարել էր, որ եթե օդաչուներից մեկը իր կարիքների համար կամ որևէ պատճառով լքում է խցիկը, ապա անձնակազմի անդամներից մեկը օդաչուի հետ պետք է անպայման ներկա գտնվի խցիկում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավիաաղետի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման արդյունքում պարզվել է, որ թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել, սակայն, երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել: