ՀԷՑ-ը նոր գնորդ ունի
31/03/2015 09:43

ՀԷՑ-ը նոր գնորդ ունի

«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ակտիվորեն քննարկվում է «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության վաճառքի հարցը, որովհետև այն իր ներկայիս վիճակով այլևս ընդունակ չէ գոյատևել:

Մասնագետները ասում են, որ ՀԷՑ-ը փրկելու համար պետք է նոր մենեջմենթ, իսկ նոր մենեջմենթը կապվում է նոր սեփականատիրոջ հետ:

Այս ֆոնին տեղեկություններ են տարածվում, որ ի հայտ է եկել ՀԷՑ-ի նոր գնորդ, որն արաբական ծագում ունի: Խոսքը ԱՄԷ-ում գրանցված ինչ-որ ընկերության մասին է, բաց թե ովքե՞ր են կանգնած այդ ընկերության հետևում, ովքե՞ր են դրա իրական սեփականատերերը հայտնի չէ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀԷՑ-ը նոր գնորդ ունի