31/03/2015 13:28
Չարբախում կրակոցների հետևանքով վիրավորվածի վիճակը գնահատվում է ծանր
Այսօր Չարբախում հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով՝ Վ. Կարապետյանի մոտ առկա է եղել լյարդի և ողնաշարի ողնուղեղի վնասվածք, որը վիրահատվել է:
«Հիմա նրան միացված է արհեստական շնչառության սարք, նա գտնվում է ծանր վիճակում»,-ասաց Շ. Հունանյանը:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ գիշերը, Չարբախում կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է Երրոդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդան, նրան ծանր վիճակում տեղափոխել են 3-րդ կլինիկական հիվանդանոց:
Aysor.am-ի թղթակցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են: