01/04/2015 11:20
Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանը իր ազգականն է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի հեռավոր ազգականն է: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին», հղում անելով «Heart» ամսագրին:
Հարցին՝ արդյոք չի՞ պատրաստվում վերամիավորվել Քարդաշյան տոհմին, Դ. Քեմերոնը ծիծաղելով պատասխանել է, որ դեռևս նման ծրագրեր չունի:
Ք. Քարդաշյանը հոր կողմից հայկական արմատներ ունի, մոր կողմից՝ շոտլանդական և հոլանդական, Դ. Քեմերոնը ևս շոտլանդական արմատներ ունի: