Աշակերտներն այսօրվանից մինչև ապրիլի 23-ը պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդում
01/04/2015 09:22

Աշակերտներն այսօրվանից մինչև ապրիլի 23-ը պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդում

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ:

Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահություն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով:

Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակը» տեղեկացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա նշել է, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Աշակերտներն այսօրվանից մինչև ապրիլի 23-ը պատվո պահակ են կանգնելու Ծիծեռնակաբերդում