ԱԺ նիստերից անհարգելի բացակող պատգամավորի աշխատավարձից պահումներ կարվեն
01/04/2015 09:30

ԱԺ նիստերից անհարգելի բացակող պատգամավորի աշխատավարձից պահումներ կարվեն

Լավատեղյակ աղբյուրներից «Չորրորդ իշխանություն» օրաթերթին հայտնի է դարձել, որ  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի  բացակայողների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ թերթի տեղեկությունների,  լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով:

Թերթի աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ  բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պետք է ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԱԺ նիստերից անհարգելի բացակող պատգամավորի աշխատավարձից պահումներ կարվեն