01/04/2015 13:50
2 զինված անձ ներխուժել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակ է ներխուժել 2 զինված անձ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Dogan լրատվական գործակալության հաղոջդմամբ՝ ոստիկանությունը փակել է կուսակցության շենք տանող ճանապարհները։ Զինված անձանցից մեկը շենքի պատուհանից փորձել է կրակ բացել դրսում հավաքված մարդկանց ուղղությամբ:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: