«Բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են, կարող են ծանր հանցանքներ գործել»

01/04/2015 18:38

«Բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են, կարող են ծանր հանցանքներ գործել»


Մինչև 2016թ-ը Հայաստանում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ խնդիրներ է լուծելու նոր ծառայությունը և որքանով այն կընդունվի արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայիս պատկերացումներն ու նեցող հայաստանյան հասարակության ու նաև համակարգի մասնագետների կողմից: Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանում գտնվող միջազգային իրավախորհրդատուներ Մարտի Սեդոնի և Քրիս Ֆրոսթի հետ:

- Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ոչ ՀՀ Կառավարության, ոչ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:

Մարտի Սեդոն -Մենք շատ տպավորված ենք, տեսնելո նախարարության հանձնառու վերաբերմունքը պրոբացիոն ծառայության ստեղծման նկատմամբ: Այն դյուրին չէ, քանի որ արդարադատության համակարգի շատ այլ բաղադրիչները պետք է սրան օժանդակեն: Այսինքն` նպատակն է ունենալ նախ փորձնական` ցուցադրական ծրագիր, իսկ նախարարությունը պատրաստակամ է դա անել սկսած այս տարվա մայիսից: նախապատրաստական մյուս աշխատանքն էլ է շարունակվելու, բայց պլանավորվել է, որ օրենսդրությւնը կընդունվի մինչև տարեվերջ, և պաշտոնական մասը մյուս տարվա սկզբից տեղի կունենա:

Քրիս Ֆրոսթ -Կարծում եմ, Դուք առաջին քայլերի մասին ասացիք, քանի որ բոլոր պետություններն էլ  երկարատև գործընթաց են ունեցել սկզբից մինչև ծառայության լիարժեք գործարկումը: Ընդ որում, այդ ժամանակ էլ տեղի են ունենում փոփոխություններ, որոնցով կարելի է բարելավել համակարգը:

- Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:

Մարտի Սեդոն -Կարծում եմ, երբ ավելի մեծ վստահություն լինի պրոբացիոն ծառայության նկատմամբ, և իրենք կարողանան մինչև դատավարւթյունը անձին վերադարձնել համայնք, և լինի այդպիսի վստահություն, դատարաններն այդպիսի որոշումներ կկայացնեն: Եվ կլգա այդ ժամանակը, որ դատավորները կկայացնեն նման որոշումներէ իմանալով, որ դա լավագույն լուծումն է:

Քրիս Ֆրոսթ - Հուսով ենք, որ արդարադատության ողջ համակարգը այս երկրում կհասկանա, որ անհրաժեշտ է ունենալ իրավախախտների հետ աշխատանքի ռացիոնալ քաղաքականություն: Երբ իրավախախտը բռնվեց, բերվեց դատարան և դատապարտվեց, լուրջ խնդիրներ են ծագում դատավորների համար: Նրանք պետք է հանցագործության համար անձին պատժելը համադրեն այնպիսի աշխատանքների հետ, որոնց արդյունքում նա ապագայում ավելի լավ մարդ կդառնա, կուղղվի, և ավելի լավ կկարողանա լուծել իր խնդիրները: Պատկերացրեք, որ սա արդարադատության համակարգում աշխատող բոլոր անձանց շահերից է բխում` ոստիկանների, դատախազների, դատավորների և մյուսների: կարծում եմ, բոլորը կօգտվեն, եթե լինեն ավելի լավ այլընտրանքային լուծումներ, հատկապես` միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելու փոխարեն լինեն այլընտրանքներ:Պրոբացիոն ծառայությունը և շուտով ստեղծվելիք փորձնական ծառայությունը դատարանների կտա տարբերակ, որն այսօր դատարանները չունեն, որի շնորհիվ իրենք կկարողանան ՄԻԵԴ-ի պահանջները բավարարել:

Մարտի Սեդոն - Խնդիրը կապված է նաև հասարակության լայն շերտերի հետ, որովհետև այդ երկրներում հանրությունը լիովին սատարում է պրոբացիոն ծառայությանը: Նշենք Նիդերլանդների օրինակը: Այնտեղ մի շարք բանտեր են փակվում, որովհետև դատավորներն իրավախախտներին բանտ չեն ուղարկում, նախընտրում են այլընտրանքային պատժատեսակներ կիրառել` համայնքում թողնելով անձին: Եվ ապացուցվել է, որ ի վերջո, դատավորները կհավատան, որ դա ոչ միայն արդարադատության համակարգի համար է լավ, որ կան այլընտրանքային պատժատեսակներ, այլև լավ է հանրության լայն շրջանակների համար:

- Հայաստանյան իրավական ոլորտում պրոբացիոն ծառայության ներդրումը ողջունվում է, բայց և հիմանակ մտավախությունը, որ բարձրացվում է, այն է, որ այս նոր ծառայությունը չդառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:

Մարտի Սեդոն - Այս խնդիրը շատ երկրներում կա, և հասկանալի է, որ դատախազությունը շահագրգռված է խիստ պատժատեսակներով: բայց երբ ավելանում են հետազոտությունները, պարզ է դառնում, որ հատկապես միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելը վատ արդյունք է տալիս հասարակության համար, որի մի մասն էլ դատախազությունն է: Մենք կարծում ենք, որ այլ երկրներում էլ կան ապացույցներ այն բանի, որ վերականգնող, ուղղիչ աշխատանքները, միաժամանակ նաև համայնքում պահելու հետ անձին պատժելը համադրել (այստեղ կարող ենք դիտարկել` հարկադիր աշխատանքը, էլեկտրոնային հսկողությամբ իրականացվող դիտարկումը) լավ խառը տեսակներ կարող են մշակվել, որոնք նաև կհոգան դատախազության կարիքները:

Քրիս Ֆրոսթ - Կան նաև հետաքրքիր այլ հետազոտություններ, որոնց համաձայն կարճաժամկետ և միջնաժամկետ բանտարկյալներից շատերը ազատ արձակվելուց հետո նորից հանցանք են գործում: Շատ երկրներում տարածված է այն համոզմունքը, որ իրավախախտը կգնա բանտ և երբ դուրս գա բանտից ավելի վատը կլինի: Իսկ դա հանրության լայն շրջանակների համար լավ չէ, եթե անձը գնում է բանտ և դուրս է գալիս որպես ավելի ծանր հանցագործ դարձած: Եվ տեսակետ կա, որ գնում են բանտ, որպեսզի դառնան հանցագործ: Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների դեպքում հատկապես այդպես է:

- Սովորաբար ցանկացած նորամուծություն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Պրոբացիոն ծառայության ներդրման պարագայում թերևս ամենից հաճախ այն տեսակետն է հնչում, թե ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների ու պատիժների լայնորեն կիրառումը կարող է հանցագործությունների թվի աճի խթան հանդիսանալ: Այս առումով ի՞նչ է վկայում համաշխարհային փորձն ու մասնավորապես` ՀՀ- ի պես զարգացող երկրներում նման ծառայկությունների ներդրման արդյունքը:

Մարտի Սեդոն - Այս հարցի ուսումնասիրությունները միայն մեկ բան են ցույց տալիս. Ազատազրկման հետ չառնչվող պատիժը երկարաժամկետ հատվածում ավելի լավ արդյունք է տալիս, քան անձին բանտում փակված պահելը: Դրա պատճառներն ակնհայտ են: Չնայած բանտերի աշխատակիցների եռանդուն աշխատանքին, դա նշանակում է, որ բանտարկյալները հնարավորություն չունեն շփվելու իրենց ընտանիքների և ընկերների հետ, նրանք պետք է ամբողջ ժամանակ շփվեն միայն այլ իրավախախտների հետ, և սահմանափակ են նրանց վբերապատրաստվելու, կրթվելու կամ ազատվելուց հետո աշխատանք գտնելու հնարավորությունները: Բանտերի համար դժվար է երկարաժամկետ հատվածում լավ արդյունք տալը: Այո, նրանք կարող են մարդկանց պատժել, մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց եթե արդարադատության համակարգը ցանկանում է երկարաժամկետ հատվածում անձանց ուղղել, վերականգնել, ապա պետք է նախընտրելի համարի ազատազրկման հետ չառնչվող պատժատեսակները` ուղղումը, վերականգնումը համայնքում:

Քրիս Ֆրոսթ - Կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունները լավագույնս աշխատում են այն դեպքում, երբ ռեսուրսները ծախսում են նրա վրա, որ բավականաչափ աշխատողներ ունենան, ովքեր կկարողանան կանոնավոր կերպով վերահսկել իրավախախտներին, ողջամիտ ժամկետում յուրաքանչյուր անգամ իրավախախտի հետ աշխատեն, աշխատանքի համար ժամանակ ծախսեն, ունենան նրանց աշխարհայացքը փոփոխելու համար մշակված ծրագրեր: Միջազգային հանրության շրջանակում հիմա այդպիսի արդյունավետ մոտեցումներ և ծրագրեր արդեն իսկ կան:

- ՀՀ գործող օրենսդրությունը 72 ժամ է սահմանում խափանման միջոցի ընտրության համար, հետևաբար նույն ժամկետն է լինելու նաև անձի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ հավաքելու և զեկույց ներկայացնելու համար: Արդյո՞ք այս ժամկետը կբավականեցնի պրոբացիոն ծառայողին պատշաճ մակարդակի զեկույց պատրաստելու դատարան ներկայացնելու համար։

Մարտի Սեդոն – Կարծում եմ, որ ընդհանուր ժամկետները շատ նման են մեր փորձում, մեր տեսած ժամկետներին: Այդ առումով, խնդիր չենք տեսնում: Երբ գնահատվում է իրավախախտի անձը և տեղեկություններ են հավաքվում, դա հրատապորեն պետք է արվի, և բնական է, որ դա առաջնահերթ պետք է համարվի:

Քրիս Ֆրոսթ – Դատարանների առջև կոնկրետ խնդիր է ծագում, երբ նրանք դատախազության ներկայացրած անձին են դիտարկում այդ 72 ժամվա ընթացքում: Հարց է ծագում, թե արդյոք անձը պետք է նախնական կալանքի ենթարկվի:

Դատարանը վերջնական որոշում չի կայացնում այդ պահին և չպետք է վերջնական որոշում կայացնի: Դատարանն ընդսամենը փորձում թ պարզել` արդյոք ազատ արձակվելու դեպքում անձը կազդի վկաների վրա, կխաթարի քննության ընթացքը, կկատարի նոր հանցանքներ կամ փախուստ: Միջազգային մակարդակով կարծիքն այն է, որ նպատակահարմար է և ցանկալի է հնարավորություան սահմաններում անձանց չպահել բանտում նախքան դատական քննությունը, ուստի նրանց ազատ արձակելու տարբերակներ են մշակվում, որպեսզի տուն գնան, ազգականների հետ մնան կամ այլ հատուկ կացարաններույմ մնան: Այդպես կարելի  փող տնտեսել, և անհարկի ծախսերից խուսափել և արդյունքները բարելավել: Այն անձինք, ովքեր կարող են մնալ տանը իրենց դատաքննությունից առաջ, հաճախ ավելի լավ արդյունքներ են արձանագրում երկարաժամկետ հատվածում: Ահա հենց այս հարցերը պետք է քննարկվեն առաջին հերթին: 72 ժամը բավական ժամանակ է, որպեսզի ուսումնասիրվի անձը նախաքննության ընթացքում:

- Աշխարհում ամենաարդյունավետը համարվում են պրոբացիոն ծառայության ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի մոդելները: Ո՞ր մոդելին է նախապատվություն տրվել Հայաստանում և ո՞րն է լինելու դրա բուն առանձնահատկությունը:

Մարտի Սեդոն - Ծրագիրը սկսելուց ի վեր մենք զգույշ ենք եղել, որպեսզի չընտրենք մեկ մեդել և ասենք, որ սա է պատշաճ Հայաստանի համար: Մենք նաև կարճաժամկետ տեղացի փորձագետների ենք ներգրավել, ովքեր քաջատեղյակ և բանիմաց մասնագետներ են: Այդ աշխատանքը համադրել ենք միջազգային իրավախորհրդատուների աշխատանքի հետ և աշխատում ենք, որպեսզի հայաստանյան մոդել մշակվի: Կարծում ենք բոլոր երկրների պրակտիկայից ինչ-որ բան կվերցնենք: Մոդելը պետք է լինի հայաստանյան, որպեսզի լինի կիրառելի, գործունակ:

Քրիս Ֆրոսթ – Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայության Հայաստանում կիրառվելիք մեթոդներին, ապա արդեն իսկ կան մեթոդներ, որոնք նախատեսված են թեր Քրեական օրենսգրքով և որոնք կիրառվում են այսօր էլ: Այդ մեթոդները կարող են վերանայվել և լրացուցիչ լրացուցիչ միջոցներ հատկացնել դրանց ի կատար ածմանը:

Օրինակ` բավական լայն կիրառություն ունի Եվրոպայում հանրային ծառայությունը` իրավախախտն իր ազատ ժամանակը նվիրում է տեղի համայնքի համար հանօրգուտ աշխատանք կատարելուն: Ես կլարծում եմ, դա ձեր երկրում կիրառելու մեխանիզմը կարելի է բարելավել, աշխատանքի որակը կարելի է բարելավել, նաև ներառել աշխատանքային վերապատրաստման բաղադրիչ, որպեսզի անձը ավարտից հետո պատրաստ լինի եկամտաբեր աշխատանք գտնելու: Ձեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վերականգնողական դասընթացներ են իրականացնում, ովքեր աշխատում են թմրամիջոցների հետ կապված հանցանք կատարած անձանց հետ, նույնիսկ եթե նրանք բռնությամբ զուգորդված հանցանքներ են գործել: Ընդհանուր խնդիրն այն է, թե երկիրը որքան ռեսուրս կտրամադրի այս աշխատանքի համար: Եվրոպական միջինն այսպիսին է` այլընտրանքային պատժատեսակներին տրամադրվում է քրեակատարողական համակարգի բյուջեի մոտ ¼-ը: Այդ լուծումներից ոչ մեկը` ներառյալ էլեկտրոնային դիտարկումը, մոնիթորինգը, կամ համայնքային աշխատանքը կամ խորհրդատվությունն էժան չեն: Պատշաճ միջոցներ պետք է տրամադրվեն, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի: իսկ գումարը պետք է վերաուղղորդել բանտային ծառայությւնից պրոբացիոն ծառայություն:

Մենք հուսով ենք, որ պրոբացիոն ծառայությունը ցույց կտա, որ արդյունավետ է և արժե իրեն ֆինանսավորել, և ֆինանսավորումը կաճի, ու կնվազի բանտերի վրա ծախսվող գումարը:

Մարտի Սեդոն - Ես Միացյալ Թագավորույունից եմ: Այս շաբաթ տվյալներ հրապարակվեցին, որ ծրագրով փորձ է արվում կարճաժամկետ իրավախախտներին բանտից դուրս գալուց հետո վերահսկել: Այդ տվյալների համաձայն, միլիարդավոր ֆունտ ստերլինգներ են ծախսվում, որովհետև իրավախախտները կրկին են հանցանք գործում, որովհետև ռեցիդիվիզմի խնդիր կա: Բայց եթե դիտարկում ենք երկրի ռեսուրսները և դրանք համեմատում ենք հանցագործության հետևանքով պատճառված վնասի հետ, պարզ է դառնում, որ գումարը նպատակային է ծախսված և արժե այդ ծախսերը կատարել: Առկա վիճակագրական տվյալները պետք է վերլուծել այնպես, որպեսզի հասարակությանը ցույց տանք, որ իրավախախտի համար ոչ մի աշխատանք չկատարելը շատ ծախսատար է, իսկ ինչ-որ ծախս կատարելը կարող է ծախսատար թվալ, բայց երկարաժամկետ հատվածում փող տնտեսել մեզ համար:

-Կա՞ որևէ բան, որ մեր զրույցի ընթացքում բաց թողեցինք, կամ կցանկանայիք ավելացնել:

Մարտի Սեդոն - Սա գծագիր է, որը կարող է օգնել ցույց տալու, թե պրոբացիոն ծառայությունը որ ուղղությամբ է հիմնականում աշխատելու: Այստեղ կարող ենք ներկայացնել բոլոր անձանց, ովքեր ոստիկանության կողմից բերվում են դատարան, այս մասում էլ այն մարդիկ են, ովքեր ոչ ծանր հանցագործություններ են կատարել: Այս ուղղությամբ ընթանալով հասնում ենք ավելի ծանր հանցանք կատարած անձանց: Այս ամբողջ սպեկտրը պետք է բաժանել 3հատվածների` մի խպումբն այստեղ է` լուրջ մտահոգության տեղիք չտվող, ցածր ռիսկային, ոչ ծանր հանցանք կատարած անձինք են, իսկ այստեղ ավելի ծարն հանցանք գործած անձինք են: Այս երեք հատվածների համար յուրահատուկ մոտեցումներ են պետք, և շատ կարևոր է, որպեսզի նրանք, ովքեր օրենքի հետ կապված լուրջ խնդիր չունեն, չտարվեն բանտեր: Այս մարդիկ շուտով կփոխվեն: Նրանց դեպքում ավելի նպատակահարմար են ոչ մեծ ծանրության պատժատեսակները: Ահա այս վերևի հատվածում ոմանք հավանաբար պետք է հայտնվեն բանտում:

Նրանք ավելի ծանր հանցանքներ են գործել: Սրան դեռ կվերադառնամ, իսկ ահա սա այն հատվածն է, որտեղ գործում է պրոբացիոն ծառայությունը: Եվ այստեղի առաքելույունն է այնպես արձագանքել նրանց գործած հանցանքներին, որպեսզի նրանց բանտում փակած չպահենք, այլ ուղղիչ վերականգնողական և պատժողական տարրերը համակցենք: Պրոբացիոն ծառայությունը հենց դա պետք է ներդնի: Այստեղ մենք տեսնում են որպես տարբերակ հարկադիր աշխատանքը, միգուցե տնային կալանքը, կամ վերականգնող ուղղիչ դասընթացները, որոնք կօգնեն անձին հաղթահարելու թմրամոլություը կան խաղամոլությունը: Այժմ էլ կան մարդիկ, ովքեր այս հատվածում են գտնվում, հնարավոր է նրանք շատ չեն, բայց մենք ուզում ենք օգնել, որպեսզի այս շեմը վեր բարձրացվի, այստեղի մարդիկ, ովքեր ներկայում բանտային պատիժ են ստանում, ազատազրկման պատիժ, որովհետև դատավորն այլընտրանքային տարբերակ պարզապես չի տեսնում, որպեսզի կիրառի:

Եթե վերցնենք այս դեպքերից մեկը, և պրոբացիոն ծառայութնն էլ գա, ասի` գիտեք մենք  ինչ-որ նոր մեխանիզմներ ունենք այս մարդկանց հետ աշխատանքի, նրանց բանտ մի ուղարկեք, նրանց բանտարկելը վատ արդյունք կտա, իսկ եթե իրենց պրոբացիայի ենթարկեք, նոր պատժատեսակներով, որոնք մենք ձեզ հիմա կարող ենք առաջարկել, մենք կարող ենք երաշխավորել, որ նման անձը ավելի լավ արդյունքի կհասնի, քան եթե բանտ ուղարկվի: Այ դա կլինի առաջնային ամենահեշտ ուղղությունը պրոբացիոն ծառայության համար: Այս խումբը, ովքեր նոր են ուղարկվում բանտ, կարող են բանտ չուղարկվել:

Մյուս խումբը նրանք են, ովքեր ազատազրկվել են, կարող են ազատ արձակվել նախքան պատժի ժամկետի ավարտը: Մենք գիտենք, որ դա որոշ չափով այս երկրում էլ է տեղի ունենում, ազատ արձակվում են, բայց եվրոպական չափանիշն այնպիսին է, որ անձինք պատժի կեսը կրելուց հետո արդեն իսկ սկսում են ազատ արձակվել: Դատավորները կդիտարկեն պատժի նվազեցման տարբերակը միայն այն դեպքում, երբ ազատ արձակվող անձի հետ ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվեն: Սա էլ է  կարևոր աշխատանքային ուղղություն պրոբացիոն ծառայության համար:

Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել»

Տվյալ բաժնի վերջին նյութերը