Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը կներկայացվի ապրիլին
02/04/2015 09:22

Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը կներկայացվի ապրիլին

«Հայկական Ժամանակի» փոխանցմամբ՝ քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացել ապրիլին: Մասնագիտական հանձնաժողովից էլ նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ թե փոփոխությունների ամբողջական տեքստ կներկայացնեն, այլ ընդամենը մի հատված, քանի որ ամբողջը չեն հասցնի ավարտուն տեսքի բերել: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պատրաստվում է նաև այս ամսվա ընթացքում մամուլի ասուլիսով հանդես գալ և ներկայացնել, թե ինչ փուլում են հանձնաժողովի աշխատանքները: Իսկ մինչ այդ, հանձնաժողովի անդամները խառն են և անգամ հեռախոսազանգերին չեն հասցնում պատասխանել:

«Իշխող Հանրապետական կուսակցության անդամները շարունակում են մնալ այն կարծիքին, որ մասնագիտական հանձնաժողովը, այդուամենայնիվ, փոփոխությունների երկու տարբերակ է քննարկման ներկայացնելու, մի տարբերակում կպահպանվի կառավարման գործող կիսանախագահական մոդելը, մի տարբերակում կառաջարկվի խորհրդարանական մոդելը: Չի բացառվում, միանգամից հանրաքվեի դրվեն թե առաջին և թե երկրորդ տարբերակները»,- գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը կներկայացվի ապրիլին