Արտահանողները լուրջ  խնդիրների առջև են  կանգնել
04/04/2015 09:29

Արտահանողները լուրջ խնդիրների առջև են կանգնել

«168 ժամում» կարդում ենք. «Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան  արտահանողները լուրջ  խնդիրների առաջ են  կանգնել՝  փոխարժեքի պատճառով։  Քանի որ ռուսական ռուբլին  ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան  հայկական դրամը,  հայկական ապրանքները  ՌԴ շուկայում դարձել են  ոչ մրցունակ։

Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են  ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը՝  մինչ 650-700 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։  Սակայն, որքան էլ տարօրինակ թվա,  վերջին 15 տարիների մեծ մասը  Հայաստանից Ռուսաստան արտահանման  աճի տեմպը միշտ էլ բարձր է եղել,  քան Ռուսաստանից ՀՀ ներմուծման աճի տեմպը՝ անկախ փոխարժեքից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Արտահանողները լուրջ խնդիրների առջև են կանգնել