Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
04/04/2015 09:15

Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

Խամովնիչեսկի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի  վրա կրակած հայազգի Արթուր Միրզոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: «Ժամանակի» տեղեկացմամբ՝ Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանն ասել է, որ դատավճիռը բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին «Դոբրի լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակ էր բացել Թուրքիայի գերբի վրա:

Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել