Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան
07/04/2015 09:53

Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան

«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ Երևան է ժամանելու վաղը: Ըստ լուրերի, նա Հայաստան է գալիս իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու:

Հեռուստահաղորդման առիթը Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Միջազգային մամուլում լուրեր կան, թե Քարդաշյանն ու նրա հեռուստատեսային թիմը վարձել են հինգ հարկանի հյուրանոցի վերջին երկու հարկերը: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը «Մարիոթ» հյուրանոցի մասին է, բայց երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հարցին ի պատասխան, չեն հաստատվել նշված տեղեկությունը:

Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան