Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշերի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ
07/04/2015 10:12

Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշերի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ

«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև Էդվին Թադևոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին: Թերթի հարցին՝ առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ, նա պատասխանել է՝ չի բացառվում:

«Ժամանակի» տեղեկություններով էլ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի` Շշերի Մելոյի եղբայրը` Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր:

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարում:

Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշերի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ