Այս տարվա առաջին եռամսյակում  Հայաստանում գնաճը կազմել է  5.1 տոկոս
09/04/2015 09:35

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս

Այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս։ Ընդ որում հիմնականում թանկացել են  պարենային ապրանքները՝  6.7 տոկոս,  սպառման ապրանքները՝ 5.8 տոկոս,  ոչ պարենային ապրանքները՝ 4.4 տոկոս։  Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի,  մարտ ամսին, փետրվարի համեմատ, տեղի է ունեցել 0.1 տոկոս գնանկում։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանությունը»։ 

Նկատենք, սակայն, որ խանութների գները միանգամայն այլ բանի մասին են վկայում, եթե հաշվի չառնենք երբեմն-երբեմն հայտարարվող «զեղչերը»,  որոնք որպես կանոն գործում են պարենային այն ապրանքների դեպքում,  որոնց պիտանելիության ժամկետը շատ մոտ է ավարտին»։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գնաճը կազմել է 5.1 տոկոս