Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը
09/04/2015 09:41

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես կներգրավվի մայիսին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Նա ստանձնելու  է թեկնածուներից Վահագն Գևորգյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

Ի դեպ «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, առաջադրվելու ցանկություն ունի նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Քաղաքապետերի թեկնածուների պակաս Աբովյանում, կարծես թե, չի զգացվում:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը