Հայկական կինոժառանգության 16 ֆիլմեր կթվայնացվեն
09/04/2015 09:28

Հայկական կինոժառանգության 16 ֆիլմեր կթվայնացվեն

«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է թվայնացնել հայկական կինոժառանգության 16 ֆիլմեր և դրա համար ակնկալում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ստանալ ավելի քան 25 միլիոն դրամ: Դրանցից 5-ը նվիրված  են Հայոց ցեղասպանությանը և կթվայնացվեն մինչև ապրիլի 24-ը: Կառավարության այսօրվա նիստում այդ հարցը քննարկվելու է:

Հայկական կինոժառանգության 16 ֆիլմեր կթվայնացվեն