Հայաստանում  գործող USAID-ի ծրագրերը կրճատվելու են
11/04/2015 09:37

Հայաստանում գործող USAID-ի ծրագրերը կրճատվելու են

«Ժամանակի» տեղեկություններով՝ կարող է փակվել կամ ծրագրերն ընդհուպ կրճատել ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ հայտնի USAID-ն: «Ժամանակի» հարցին՝ ինչու՞ է ԱՄՆ-ն որոշել փակել այդ գրասենյակը կամ ֆինասավորումը կրճատել «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատասխանել է. «Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն  ներխուժելու ՀՀ կյանք:

Տվյալ դեպքում ԱՄՆ-ը կարող  է ծրագրեր իրականացնել ինչ-որ ոլորտներում և հանկարծ հայտնաբերել, որ ԵՏՄ-ն ներխուժել է նաև դրանց մեջ»: Ս. Սաֆարյանը հավանական է համարել, որ ԱՄՆ-ի կողմից USAID-ի ծրագրերի կրճատումը մեր երկրի՝ ԵՏՄ անդամակցելու  քայլն է:
 

Հայաստանում գործող USAID-ի ծրագրերը կրճատվելու են