15/04/2015 10:07
Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է միայն Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:
Ինչպես փոխանցում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: