ՊՆ-ում տեղյակ չեն ռուսական կողմի՝ ՀՀ տարածքում շքերթ անցկացնելու ծրագրերից
16/04/2015 09:14

ՊՆ-ում տեղյակ չեն ռուսական կողմի՝ ՀՀ տարածքում շքերթ անցկացնելու ծրագրերից

Մայիսի 9-ին հայ և ռուս զինծառայողները համատեղ անցկացնելու են շքերթներ Գյումրիում և Երևանում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակը»  մի քանի հարց  է ուղղել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

-Պարոն Հովհաննիսյան, ռուսական  Հարավային ռազմական օկրուգը արդեն իսկ տարածել է տեղեկատվություն, որ շքերթներ են անցկացվելու Գյումրիում և Երևանում ինչու՞ այդ մասին դուք չեք տեղեկացրել:

-Ես չգիտե՝մ այդ միջոցառումների ծրագիրը վերջնական հաստատած է, թե՞ չէ, կարծում եմ՝ ՀՌՕ-ն նախնական ծրագիրն է ներկայացրել, ու ես տեղյակ չեմ՝ այդ միջոցառումներում մասնակցության մեր չափ և այլն:

-Համատեղ շքերթներ կայանալու՞ են:

-Դե «Հաղթանակ» զբոսայգում ավանդական միջոցառումն է կայանալու, որը նախորդ տարիներին էլ է կայացել:

-Իսկ Գյումրիու՞մ:

-Նույնը Գյումրիում:

ՊՆ-ում տեղյակ չեն ռուսական կողմի՝ ՀՀ տարածքում շքերթ անցկացնելու ծրագրերից