16/04/2015 13:15
Նախագահը դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր,ըստ որի նշանակվել են դատավորներ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ՝
1. Արթուր Սմբատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
2. Արտակ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: