Թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն
17/04/2015 09:43

Թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունն ու համայնքը լուրջ ճնշումներ են գործադրում  Օբամայի վարչակազմի  նկատմամբ՝  պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը։  Երեկ հայտնի է դարձել, որ  Թուրքիայի արտգործնախարար  Մևլութ Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն մի քանի հարյուր անձիք բաղկացած  շքախմբով։  Նրան Վաշինգտոն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարը՝  Ցեղասպանության 100-ամյակի շեմին։  Թե ինչու են Չավուշօղլուին հենց այս պահին հրավիրել  Վաշինգտոն,  անհայտ է, սակայն  այն, որ  թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, ակնհայտ է։ 

Չավուշօղլուն, «Հրապարակի» տեղեկություններով,   հանդիպումներ է ունենալու Պետդեպում, Կոնգրեսում, Սենատում,  առաջատար քաղաքական ինստիտուտներում՝  փորձելով առաջ տանել  Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանխել 24-ին Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերումը։

Թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն