17/04/2015 13:03
Ադամ Շիֆը հաստատել է իր որոշումը. նա կընթերցի Ցեղասպանության զոհերի անունները
Ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով գրառում է արել Facebook-յան իր էջում: Նա հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է ընթերցել բոլոր այն մարդկանց անունները, ովքեր զոհվել են 1915 թվականին:
«Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ապրիլի 22-ին ես մի ամբողջ ժամ Ներկայացուցիչների պալատում կընթերցեմ զոհերի անուններն, ովքեր ենթարկվել են ցեղասպանության ու դրանք կգրանցեմ կոնգրեսական արձանագրություններում»,- գրել է կոնգրեսականը:
Պաշտոնյան տեղադրել է նաև ակտիվ հղում` կոչ անելով բոլոր ցանկացողներին` Ցեղասպանությանը զոհ գնացած իրենց հարազատների անունները գրանցել այդ հասցեում և խնդրել օգտատերերին ակտիվորեն կիսվել իր գրառմամբ: