Ապրիլի 24-ին Հայաստան ժամանելիք  հյուրերի ցանկը գաղտնի է պահվում
18/04/2015 09:15

Ապրիլի 24-ին Հայաստան ժամանելիք հյուրերի ցանկը գաղտնի է պահվում

«Հայկական Ժամանակը» գրում է. «Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի ցանկը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում սպասվող միջոցառումները, հույժ գաղտնի են պահվում: Անգամ տարբեր կառույցների արարողակարգային վարչությունները երեկվա դրությամբ տեղյակ չէին, թե  ում են ընդունելու և ուր են տանելու:

Այս օրերին Ցեղասպանության զոհերի  հուշահամալիրի տարածքում կառուցում է բեմ: Միջոցառումների կազմակերպման տեխնիկական աջակցության գրասենյակից հայտնում են ընդամենը, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի տարածքում բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ»:

Ապրիլի 24-ին Հայաստան ժամանելիք հյուրերի ցանկը գաղտնի է պահվում