Էրդողանին նոր ցնցում է  սպասվում. Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
18/04/2015 10:10

Էրդողանին նոր ցնցում է սպասվում. Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները: «Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը:

Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնել է  «Հրապարակի» աղբյուրը դիվանագիտական շրջանակներից: Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն և Նավասարդ Կճոյանը, ներկա կլինի նաև Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը»,- գրել  է թերթը:

Էրդողանին նոր ցնցում է սպասվում. Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը