18/04/2015 12:36
ԱՄՆ կոնգրեսական. Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել՝ այլևս ոչ մի արդարացում
Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
«Ժամանակն է Հայոց ցեղասպանությունը ճանաչել ինչպես կա՝ ցեղասպանություն։ Այլևս ոչ մի արդարացում»,- գրել է կոնգրեսականը:
Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսականը դիմել էր Ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ խնդրելով իրեն փոխանցել Ցեղասպանության ժամանակ զոհվածների անունները։ Նա Կոնգրեսում մի ամբողջ ժամ պատրաստվում է կարդալ զոհերի անունները։