ԼՂՀ ՊՆ խոսնակ. Սահմաններին իրավիճակը այս օրերին հանգիստ է
21/04/2015 10:02

ԼՂՀ ՊՆ խոսնակ. Սահմաններին իրավիճակը այս օրերին հանգիստ է

ԼՂՀ  ՊԲ մամուլի խոսնակ  Սենոր Հասրաթյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանին «իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։ 

Հարցին՝ հնարավո՞ր է  հակառակորդն ապրիլի 24-ին  ու դրան հաջորդող  օրերին  փորձի լարվածություն ստեղծել սահմանին, Ս. Հասրաթյանն ասել է, որ ինքը գուշակություններով չի զբաղվում. «Մենք ամեն օր սպասում ենք, որ  հակառակորդը կարող է ինչ-որ քայլի դիմի, անկախ նրանցի՝ դա ապրիլի 24-ին կլինի, թե  այլ օրերի Բայց այս պահին իրավիճակը հանգիստ է, Պաշտպանության բանակի առաջապահ  ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրենց  տրամադրության տակ եղած  ողջ առաջնագիծը, իսկ ոտնձգության դեպքում դիմում են  համապատասխան գործողությունների»։

ԼՂՀ ՊՆ խոսնակ. Սահմաններին իրավիճակը այս օրերին հանգիստ է