ԱԳ նախարար. Ցեղասպանությունների ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից է

23/04/2015 16:34

ԱԳ նախարար. Ցեղասպանությունների ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից է


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակող ամփոփիչ ելույթով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը։

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի հոգևոր հայրեր,
Հարգարժան հյուրեր,
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆորումի բոլոր մասնակիցներին: Առանձնահատուկ երախտիքի խոսքերի են արժանի այս երկու օրերի ընթացքում, բոլոր երեք նիստերի նախագահողներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ֆրանկ Չոկը, Պատրիկ Դևեջյանը, Նիկոլայ Ռիժկովը և Դուք, հարգարժան Բարոնուհի Քոքս, ինչպես նաև ելույթով հանդես եկած մասնակիցները, խորհրդարանականները, հոգևոր առաջնորդները, քաղաքագետները, փորձագետները: Զեկույցների բազմազանությունը, խորությունը և պարունակող ուղերձները փարատում են ամենափոքր կասկածն անգամ, որ միջազգային հանրության պայքարն ընդդեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների չունի այլընտրանք:

Վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի: Այդ է պատճառը, ինչպես նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը բացման իր կարևոր ուղերձում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումների հետ միասին, մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը: Այդ է պատճառը, որ կարևորագույն ուղերձներից մեկը, որը ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհին, ցեղասպանությունների կանխարգելման հրամայականն է՝ որպես քաղաքակիրթ աշխարհին, ներկա և ապագա սերունդներին միավորող վեհ նպատակի, որը չի կարելի ստորադասել որևիցե քաղաքական շահի, որին չի կարելի երկրորդական նշանակություն տալ` անկախ տվյալ պահի քաղաքական օրակարգից: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ իր ելույթում բարձր գնահատելով կանխարգելման ուղղությամբ Հայաստանի` միջազգային հարթակում իրականցվող ջանքերը, կոչ արեց շարունակել դրանք:

Ընդունված ճշմարտություն է, որ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանությունների կրկնությունը, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը: Եվ ֆորումի մասնակիցներից շատերը մանրամասն անդրադարձ կատարեցին մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործությունը սնուցող պատճառներին: 1915թ. Հայոց ցեղասպանությանը հետևած միջազգային արձագանքը նպաստեց իրավական և հասարակական շրջանակներում ամենահանցավոր հանցագործության, կամ Ուիլյամ Շաբասի դիպուկ բնութագրմամբ մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործության` ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Այս առումով ուշագրավ էր Դանիել Ֆեյերշտեյնի բացահայտումը, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադրման նպատակների հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության փաստը:

Կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել, և դրա մասին ասվեց բացմանը, որ 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշեցին, որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն»: 1919թ. Օսմանյան դատարանը իր դատավճռով երիտթուրք ղեկավարների նկատմամբ սահմանեց անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար: 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայերի կոտորածը բնութագրեց՝ որպես «Հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու այդ տարածքները քրիստոնյա ռասայից»: Ինչպես մեր ֆորումի մասնակից Դոննա Լի Ֆրիզը բավական հանգամանալից ներկայացրեց, հետագայում Ռաֆայել Լեմկինը հղում կատարելով հայերի դեմ տեղի ունեցածին, առաջ քաշեց «գենոցիդ» եզրույթը:

Հայոց ցեղասպանությունը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Ընդ որում, այդ արձագանքը նույն հնչեղությունն ուներ ինչպես եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ արաբական աշխարհում: Բազմաթիվ մտավորականներ, պետական, հասարակական, քաղաքական և կրոնական գործիչներ բարձրաձայնեցին հայերի դեմ իրականացվածի անթույլատրելիության մասին` կոչ անելով մեծ պետություններին պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և պայմաններ ստեղծել այդ արհավիրքի հետևանքների վերացման համար, որոնց իրավական առանձնահատկություններին անդրադարձան Հենրի Թիերոն և Պատրիկ Դամբըրին: Նման արձագանքը վկայությունն էր այն բանի, որ հայերի դեմ տեղի ունեցածը ընկալվեց որպես ոչ թե սոսկ մի ժողովրդի ցավ, այլ մարդկության դեմ իրականացված ոճիր: Ինչպես իրավացիորեն նշեց Յաիր Աուրոնը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական` այլ ողջ մարդկության խնդիրն է:

Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ կանխարգելել 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները: Պատճառը, և գլխավոր դասը, որը մենք պետք է քաղենք թերևս այն է, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ջանքերում անհրաժեշտ վճռականություն, հետևողականություն և միասնականություն չդրսևորեց՝ չկատարվեցին համապատասխան քաղաքական և իրավական եզրահանգումներ:

Ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակեցին 71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:

Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում: Այս մասին երեկ տպավորիչ ելույթով հանդես եկավ Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Իսրայել Չարնին: Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Պետք է երաշխավորել, որ այս առաջընթացը շարունակություն ունենա: Միաժամանակ, այն պետք է զուգորդվի զսպման հստակ մեխանիզմների հաստատմամբ: Ցավոք սրտի, այսօր Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի կողմից իրականացվող վայրագությունները՝ անցյալի սարսափները հիշեցնող` քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական արժեքների նկատմամբ վանդալիզմը վկայում են, որ հատկապես այս վերջին ուղղությամբ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Ֆրանկ Չոկին այս հարցերին առավել մանրամասն անդրադարձ կատարելու համար:

Ցեղասպանության կանխարգելման հաջորդ կարևորագույն ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է, նաև հանդուրժողականության արմատավորումը, ինչպես հասարակությունների ներսում այնպես, էլ տարբեր ժողովուրդների միջև հարաբերություններում: Ժողովրդավարության ամրապնդումը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը այն ամուր հենասյուներն են, որոնք կառուցելով և ամրապնդելով կարելի է արմատախիլ անել անգամ ամենածայրահեղ խմբերի և գաղափարախոսությունների ավերիչ մտադրությունները: Ցեղասպան միջավայրի ի հայտ գալը բացառելու համար անհրաժեշտ է նաև հետևողականություն այլատյացության, խտրականության, թշնամանքի սերմանման դեմ պայքարում, քանզի ցեղասպանություն չարիքի սաղմը սնուցվում է հենց այս խիստ բացասական երևույթներից:

Ցեղասպանությունների կանխարգելման կարևոր ուղղություններից է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը` կրթական ծրագրերի և հիշատակման միջոցով: Հիշատակումը կարևորություն ունի նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ինչի մասին բավական հետաքրքիր զեկույցով հանդես եկավ թուրք մտավորական Չենգիզ Ակթարը: Ցեղասպանության հետևանքի վերացման հոգեբանական բարդությունների մասին բացառիկ զեկույցի համար առանձնահատուկ երախտագիտության է արժանի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ տարի առաջ Ժնևում նա ոչ պակաս հուզիչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:

Երբ խոսում ենք ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին, պետք է հստակ գիտակցենք, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկը նաև ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է, որի մասին հանգամանալից ներկայացրեց Մայքլ Բոլանդերը: Այս խիստ դատապարտելի երևույթի դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան ցեղասպան միջավայրի ստեղծման, կամ հենց բուն զանգվածային սպանդի իրականացման կանխարգելման ջանքերը, ինչին անդրադարձավ Դոնալդ Բլոքսամը: Այստեղ կցանկանայի ևս մեկ անգամ վերհիշել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանած իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

Դատապարտելի են նաև խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը, ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը:

Ֆորումի հարգելի՛ ներկաներ,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Յաիր Աուրոնը այս թեմայի շուրջ արժեքավոր դիտարկումներ կատարեց: Ուշագրավ է մասնավորապես, որ երեկ իր ելույթում, Ռագիփ Զարակոլուն Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը համեմատեց յենիչերիների քայլերգի հետ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ:

Ֆորումի հարգելի մասնակիցներ,

Վստահ եմ, որ Ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Ֆորումի աշխատանքներին իրենց արժեքավոր մասնակցությունը բերած բոլոր հոգևորականների ներդրման համար: Երախտագիտության խոսքեր եմ ցանկանում հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և աշխարհի տարբեր անկյուններից այստեղ հավաքված խորհրդարանականներին` Ֆորումին իրենց կարևոր նպաստը բերելու համար:

Եզրափակելով խոսքս, և օգտվելով առիթից, ես կցանկանայի երախտագիտությամբ հիշատակել վերջին միայն մեկ ամսում ընդունված կարևորագույն փաստաթղթերը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը և իհարկե Հռոմի պապի հայտարարությունը։ Այս կարևոր քայլերը վստահություն են ներշնչում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձևավորի և ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից են: Արդեն իսկ կարելի է ասել, որ Երևանյան գլոբալ ֆորումի աշխատանքների ընթացքում թարմ գաղափարներ և կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են Գլոբալ Ֆորումի հռչակագրի նախագծում: Վստահ եմ, որ այն որպես ուղեցույց կընդունվի՝ ի շահ մեր առջև ծառացած հիրավի գլոբալ առաքելության ի կատար ածման, հանուն ցեղասպանության հանցագործության կանխարգելման միասնական վճռականության:

Շնորհակալություն»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը