23/04/2015 16:42
Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ: