Նախագահ. Սահմանները պետք է բացվեն, բայց չենք դադարելու Ցեղասպանության ճանաչում պահանջելուց

23/04/2015 11:10

Նախագահ. Սահմանները պետք է բացվեն, բայց չենք դադարելու Ցեղասպանության ճանաչում պահանջելուց


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է  մի շարք առաջատար միջազգային  Al Jazeera, Reuters, CNN Turk, BBC և Russia Today լրատվամիջոցների թղթակիցների հարցերին: 

Al Jazeera. -Մի քիչ խոսենք Ցեղասպանության 100-ամյակի մասին. 100 տարի անցել է այս աղետից և մեր ժողովուրդը, հայերը, Սփյուռքը, Հայաստանը կարիք ունեն չմոռանալու, ինչպե՞ս կարող ենք չմոռանալով առաջ գնալ:

-Մենք միշտ առաջ ենք  նայել, միշտ: Մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշը հենց դա է: Մենք առնվազն երեք հազար տարի ապրել  ենք այս տարածաշրջանում և այդ հազարամյակների ընթացքում ունեցել ենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝  կորուստներ, ունեցել ենք ինչպես ուրախության,  հրճվանքի պահեր, այնպես էլ տխրության ու ողբի պահեր, բայց մենք միշտ առաջ ենք նայել և հիմա էլ առաջ ենք նայում: 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ, որը մենք ուղղակի պարտավոր ենք անցնել: Սա մի կետ, մի հանգրվան է, իհարկե, նշանակալից հանգրվան, որ մենք ուզում ենք նշել: Ուզում եմ հաշվի առնեք, որ մենք Ցեղասպանության մասին լիաթոք, բարձրաձայն կարողացել ենք խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Այսինքն՝ ընդամենը 24, 25 տարի է, որ այս մասին ազատ խոսում ենք, և, կարծում եմ, որ այս ընթացում բավական առաջընթաց է եղել գոնե միջազգային ճանաչման առումով: Այդ ճանապարհը մենք շարունակելու ենք: Մենք իրավունք չունենք չշարունակելու, որովհետև մեզ համար Ցեղասպանության ճանաչումը կամ Ցեղասպանություն բառն օգտագործելն ինքնանպատակ չէ:

Բոլոր միջոցառումները տարբեր ուղերձներ են պարունակում, և այդ ուղերձներից մեկը, հենց  հիշողությունն է: Հիշողությունը, մեր կարծիքով, սերտորեն կապված է երախտագիտության հետ. երախտագիտություն բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների, պետությունների հանդեպ, ովքեր փրկել են մեր ժողովրդի մի փոքրիկ մասին, ովքեր հնարավորություն են տվել ապրելու իրենց երկրներում, զարգանալու, պահելու իրենց ինքնությունը: Երրորդ ուղերձը կանխարգելումն է, և մենք մեր պարտքն են համարում վեր հանել, ընդհանրապես, Ցեղասպանություն հանցագործության պատճառահետևանքային կապը և դրանց կրկնության օրինաչափությունները վեր հանելով՝ կանխարգելել ապագայում որևէ Ցեղասպանություն: Չորրորդ ուղերձը վերածնունդն է: Մենք այս միջոցառումներով ուզում ենք ասել, որ ցեղասպանների ծրագիրը չիրականացավ: Այսօր հայերը կան, Հայաստանը կա և  պայքարում է մարդկության լավագույն ապագայի համար: Այնպես որ, մենք առաջ ենք նայում, չենք կարող առաջ չնայել: Եվ, ինչպես ասացի քիչ առաջ, մենք որևէ պայման չենք դնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու: Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն, ուզում ենք, որպեսզի մեր քաղաքացիական հասարակությունները դերակատարություն ունենան անցյալի դասերը  սերտելու, առերեսվելու պատմության հետ: Ուզում ենք, որպեսզի Թուրքիայի իշխանությունները այդ բեռը իրենցից գցեն: Մեզ համար մեր պատմությունը բեռ չի, այլ ընդհակառակը՝ առաջ նայելու մեծ շտեմարան է: Մենք ուզում ենք այդ կերպ այս տարածաշրջանում ապրել, բայց շատ դժվար է, երբ դու մի բան ես ցանկանում, և ուրիշը չի ցանկանում դա: Բայց մենք մեր նպատակի համար պայքարելու ենք: Մենք մեր ցանկացածին հասնելու համար ջանքեր ենք գործադրելու: Այլ ճանապարհ չկա: Երբեք որևէ հայ չի սահմանափակվում Ցեղասպանության մտայնության մեջ: Որևէ հայ բադույթավորված չէ: Ուղղակի շատ-շատ մարդիկ իրենց սեփական մաշկի վրա են դա զգացել: Գրեթե չկա որևէ հայ ընտանիք, որին Ցեղասպանությունը ինչ-որ կերպ շրջանցած լինի: Եվ ուղղակի այդ մարդկանց ասել՝ դուք Ցեղասպանության մասին մի խոսեք, կամ մի պահանջեք պահանջում և դատապարտում, ուղղակի անիմաստ մի բան է: Դա դարձել է այդ մարդկանց կյանքի մի անբաժան մասը: Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ հայերը դրանով սահմանափակվում են: Ոչ: Մենք մեր ինքնությունը դրա մեջ չենք տեսնում: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք մեր մշակույթի մեջ: Մենք մեր ինքնությունը տեսնում ենք ապագային նայելու մեջ: Գիտեք, ապրիլի 12-ը շատ հիշարժան օր էր մեզ համար: Մնացած կողմերի մասին չխոսեմ, բայց Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ ճանաչելը նշանակում էր ճանաչել հայ ժողովրդի, հայ հոգևորականության, հայկական եկեղեցու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Սա էր նշանակում: Սա է մեր ինքնությունը:

Reuters-ի կովկասյան գրասենյակ. -Մի քանի օրից Հայաստանը նշելու է ողբերգական իրադարձությունների 100-ամյակը: Երբ մենք խոսում ենք դրա մասին, մենք չենք կարող չխոսել Հայաստանի և հարևան Թուրքիայի հարաբերություններից: 2009թ. մենք տեսանք հարաբերությունները բարելավելու հնարավորություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ, բայց բոլորս գիտեն՝ ինչ տեղի ունեցավ. Արձանագրությունները չվավերացվեցին խորհրդարանի կողմից: Ինչպե՞ս եք տեսնում ապագա հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք երկու հարևանների համար՝ կապերը բարելավելու:

-Գիտեք, շատ պարզ է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել, գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ: 2009թ.-ին մենք ենք  նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես Դուք ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեինք այդ փաստաթղթերը:  Բայց միևնույնն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք և այդ հարաբերությունների հաստատումը պետք է  առանց նախապայմանների լինի: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Մենք որևէ այլ պայման չենք առաջադրում, և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա:

CNN Turk. -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ելույթ ունեցավ և ասաց, որ ապրիլի 24-ին Թուրքիան խաղաղության գագաթաժողով է ուզում անցկացնել, ոչ թե Հայաստանն է իր օրակարգը: Հայտարարություն է արել նաև Դավութօղլուն, ով չի օգտագործել Ցեղասպանություն բառը, բայց ասել է «մարդասիրական հանցագործություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ,իսկ Էրդողանը  շատ ավելի խիստ էր արտահայտվում: Ի՞նչ եք կարծում նրան մոտեցումների, այդ որակումների մասին:

-Ես համարում եմ, որ այդ որակումները և անցյալ տարի պարոն Էրդողանի, այս տարի պարոն Դավութօղլուի այն հայտարարությունները, որտեղ տեղ են գտել այդ որակումները, ուղղակի հնարք են խափանելու այն ընթացքը, որն այսօր ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ աշխարհում: Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին, կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն, սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի  ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովրդների միջև: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեր երկու ժողովրդների, այլ Թուրքիայի իշխանությունների և մեր միջև, որովհետև ես որևէ կշտամբանք կամ «թթու խոսք» չունեմ ասելու թուրք ժողովրդի հասցեին: Իմ աշխատանքի բերում ես բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ինչպես թուրքական իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ թուրք մարդկանց հետ: Մտածելակերպը, մոտեցումները տարբեր են: Այնպես որ, մենք ակնակալում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություն, որը երկար և հարթ ճանապարհի սկիզբ կարող է լինել:

BBC. -Ի՞նչ եք ակնկալում՝ որպես ավելի ուժեղ հայտարարություն Թուրքիայի նախագահից, և ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նրան, որ Թուրքիան ապրիլի 24-ին նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը:

-Ակնկալիքս պարզ է. իմ ակնկալիքը նույն է, ինչ ողջ հայ ժողովրդինը. մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշխանավորների հետ, որովհետև, եթե ժխտում ես, եթե արդարացնում ես, նշանակում է կիսում ես պատասխանատվությունը: Թուրքիայի այսօրվա իշխանություններ չեն իրականացրել Ցեղասպանություն, բայց երբ մեկն արդարացնում է մյուսի հանցագործությունը, մեղսակից է դառնում: Մեր ցանկությունն ընդամենը նա է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն, հազարամյակներով այդ տարածքներում ապրած մարդկանց ծրագրված բնաջնջում: Սա է մեր ակնկալիքը:

-Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու վերաբերյալ:

-Մենք որևէ խնդիր կամ հանգամանք չենք տեսնում, երբ որևէ պետություն, որևէ ժողովուրդ նշում է իր պատմության ընթացքում հայտնի իրադարձությունների տարեդարձները կամ տարելիցները: Շատ նորմալ երևույթ է: Եվ եթե Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքերն այդ ճակատամարտը համարում են իրենց համար շատ կարևոր, շատ նորմալ է, որ նշում են: Աննորմալ է, երբ նրանք խախտում են իրադարձությունների ժամանակագրությունը և փորձում են, հարմարեցնելով մեկ այլ տարեթվի, ուշադրություն շեղել: Սա է ամբողջ նպատակը: Մենք մրցակցություն չենք ուզում ունենալ և մենք չենք ուզում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններով մրցենք Թուրքիայի հետ՝ ո՛չ երկրների ղեկավարների, ո՛չ պատվիրակությունների քանակով, որոնք մասնակցելու են այս միջոցառումներին: Մեր նպատակը բոլորովին այլ է, իսկ եթե Թուրքիայի իշխանություններն այդպիսի նպատակ ունեն, ապա մեր եզրակացությունը շատ պարզ պետք է լինի: Մենք ասում ենք, որ ընդլայնում են ժխտողականության գործիքակազմը, սա՛ է ընդամենը:

Russia Today. -Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որ կոչվում է «Սուսերի միակցում» (Saber Junction): Ո՞րն է նման ռազմական համագործակցության նպատակը Ալյանսի հետ: Եվ արդյոք կարծում եք, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Շնորհակալություն:

-Ոչ, բացարձակապես որևէ խնդիրներ չի ստեղծում, և մենք մեր մասնակցությունն ենք բերում աշխարհում կայունության և խաղաղության հաստատմանը: Մենք համարում ենք, որ լինել միայն անվտանգության սպառող, բավարար չէ: Առավել ևս 21-րդ դարում: Միգուցե մեր մասնակցությունը էական չէ այդ միջոցառումներին, բայց մենք անում ենք այն, ինչի ի վիճակի ենք: Այո՛, փոքր կազմով, բայց մենք դա անում ենք անկեղծորեն և համոզմունքով: Եվ ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, և մեզ համար դա օգտակար համագործակցություն է: Բնավ, չի խանգարում մեր` ՀԱՊԿ անդամ լինելը:

Reuters-ի կովկասյան գրասենյակ. –Վերջերս Հռոմի Պապը օգտագործեց ցեղասպանություն բառը իր ելույթներից մեկի ժամանակ: Եվ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական այլ երկրների խորհրդարաններ ճանաչեցին և կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու այդ “G”-բառը Ապրիլի 24-ին: Արդյո՞ք Դուք հիասթափված եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Գիտեք, Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի: Գիտեք, ես ականատեսն եմ եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ նրանք չեն ասել, որ ցեղասպանություն չի եղել:  Բազմաթիվ անգամ նրանք ասել են՝  այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին Միացյալ Նահանգների շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ, այս դեպքում էլ նման է այն իրավիճակին, ինչ ես ասացի:

CNN Turk. -Թուրքիան չի վավերացրել 2009թ. ստորագրված արձանագրությունները, բայց այս պահին դրանք դեռ գտնվում են խորհրդարանում: Ինչո՞ւ Դուք հետ կանչեցիք այդ արձանագրությունները խորհրդարանից ապրիլի 24-ից միայն մի քանի օր առաջ: Արդյո՞ք դա քաղաքական ուղերձ էր Թուրքիային:

-Այո, դա քաղաքական ուղերձ էր, և իրավական որևէ հետևանքներ չի ենթադրում, որովհետև ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրությունները արձանագրություններից: Ես այդպիսի դեպքերում հաշվի եմ առնում ոչ միայն Թուրքիայի ղեկավարության վարքագիծը, այլև մեր շահերը, մեր ժողովուրդների ապագան ու նաև այն միջնորդների ջանքերը, ովքեր մասնակցել են գործընթացին: Ես կարծում եմ, որ դեռևս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելը: Բայց եթե շատ երկար մտածեն Թուրքիայի իշխանությունները, կարծում եմ, մի օր այդ արձանագրությունները չեղյալ կհայտարարվեն, որովհետև իմաստ չունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որն ապացույց է այն բանի, որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթները իրականացնելուց: Դա մեզ համար ցանկալի երևույթ է, ես նկատի ունեմ այդ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքով չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված:

BBC. -Պարոն Նախագահ, Ձեր նախորդ պատասխանում Դուք նշեցիք, որ ցանկանում եք բացելու Թուրքիայի հետ սահմանը, առևտուր անել, շփումներ ստեղծել: Ի՞նչն է Ձեզ հետ պահում:  Եվ հարցիս երկրորդ մասը. Ձեր քաղաքական ընդդիմախոսները այստեղ Հայաստանում առաջ են քաշում մեկ այլ տեսլական, և չնայած Դուք ասում եք չկան նախապայմաններ, նրանք ասում են կա մեկ պայման առ այն, որ դուք ճանաչում եք ցանկանում: Եվ դա հետ է պահում Թուրքիայի հետ կապերի զարգացումը: Ձեր այդ քաղաքականությունը, նրանք պնդում են, չի ստեղծում ավելի լավ տնտեսություն կամ նոր աշխատատեղեր, ինչի կարիքը Ձեր երկիրը ունի: Այսպիսով, ինչպե՞ս եք Դուք տեսնում Ձեր քաղաքականության շարունակությունը և Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը օժանդակելը:  

-Նախ պետք է ասեմ, որ առանց Թուրքիայի սահմանները բացելու մենք աշխատում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, և ունենք որոշակի ձեռքբերումներ: Ասածս այն է, որ Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ, բայց, անշուշտ, այս սահմանների բացումը կաշխուժացներ մեր տնտեսությունը և դա մեզ համար օգտակար կլիներ: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների ասածներին,ես կարծում եմ, որ հենց դրանով էլ մարդիկ դառնում են ընդդիմություն, նրանք ունենում են ընդդիմադիր հայացքներ, երբ որ կարծիքները տարբերվում են: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կիսում է իմ կարծիքը, այլ ոչ թե նրանց կարծիքը: Հայաստանի բնակչության մեծ մասը իրոք ցանկանում է, որ սահմանները բացվեն և հարաբերություններ հաստատվեն: Անշուշտ, Հայաստանի բնակչության և ողջ հայության 99.9% ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Բայց պետք չէ այս երկու ցանկությունները հակադրել, և ցանկություններից մեկը դարձնել նախապայման: Իսկ ո՞վ է ասել, որ երբ սահմանները բացվեն Ցեղասպանության ճանաչման արշավը դադարելու է, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք հրաժարվելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք դադարելու ենք մեր իրավունքների համար պայքարելուց: Ոչ: Դրա համար էլ ասում ենք, որ հարաբերություններ պետք է հաստատել առանց նախապայմանների: Իհարկե, կան մարդիկ, և հենց դրանով էլ հասարակությունը հասարակություն է, որ տարբեր կարծիքներ լինեն, ովքեր մտածում են և ասում են, որ պետք է նախապայմաններ դնել, մինչև Թուրքիան ցեղասպանությունը չճանաչի, պետք չէ թուրքերի հետ շփվել: Բայց, ինչպես ասացի, հայ ժողովրդի մեծ մասը միշտ առաջ է նայում: Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, համոզված եմ, որ, այո՛, սահմանները պետք է բացվեն, և Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատվեն: Նորից եմ կրկնում՝ սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք Ցեղասպանություն ասելուց, կամ էլ դադարելու ենք Ցեղասպանության ճանաչման համար մեր առավելագույն ջանքերը ներդնելուց: Կան բազմաթիվ երկրներ, ովքեր տարբեր հարցերում շատ սուր, հակադիր դիրքորոշումներ ունեն, բայց դա չի խանգարում նրանց ունենալ դիվանագիտական հարաբերություններ կամ էլ առևտուր անել, ներդրումներ անել: Առավել ևս, որ այդ ներդրումները միայն մեզ չեն պետք: Կարծում եմ, Թուրքիային էլ են պետք:

BBC. -Եթե անկեղծ, ես փոքր-ինչ շփոթված եմ: Երբ Դուք ասում եք նախապայմանների մասին, ո՞վ ունի նախապայմաններ: Հայաստա՞նը, թե Թու՞րքիան: Դուք ասում եք չունեք նախապայմաններ: Եթե կարելի է, հստակեցրեք սա, խնդրում եմ: Շնորհակալություն:

-Այո, հենց այդպես էլ ասում եմ. նախապայմաններ չունենք: Մենք ասում ենք՝ բանակցել ենք, ստորագրել ենք երկու փաստաթղթերը, եկեք իրականացնենք այս փաստաթղթերը: Դա նշանակում է, որ մենք նախապայմաններ չունենք, ճի՞շտ է:Համաձա՞յն եք ինձ հետ: Թե՞ համաձայն չեք:

BBC. -Դուք պահանջում եք ցեղասպանության ճանաչում: Արդյո՞ք դա նախապայման չէ Թուրքիայի հետ կապեր հաստատելու համար:

-Ես նորից ստիպված եմ բացատրելու, որ մենք 2009թ. բանակցել և Թուրքիայի հետ ստորագրել ենք երկու փաստաթուղթ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Այդ փաստաթղթերը պետք է վավերացվեին մեր Ազգային ժողովներում: Անցել է արդեն 6 տարի, թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը, այսինքն` հարաբերություններ չեն ուզում հաստատել: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անմիջապես, հենց թուրքերը վավերացրեցին այդ փաստաթղթերը, մենք կվավերացնենք այս փաստաթղթերը: Բայց թուրքերը ասում են՝ այդ փաստաթղթերը վավերացնելու համար պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այսինքն՝ մենք որևէ նախապայման չենք դնում, թուրքերը նախապայման են դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված: Իսկ եթե մենք պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, դա մեր իրավունքն է: Այսինքն՝ ի՞նչ խնդիր կա: Երկրների միջև հարաբերություններն ինչպե՞ս են կառուցվում. երկրների միջև հարաբերությունները կառուցվում են հենց այդպես: Մենք որևէ կերպ Թուրքիային հո չե՞նք պարտադրում, հո չե՞նք սպառնում Թուրքիային: Մենք ասում ենք՝ եղել է ցեղասպանություն, պետք է ճանաչել ցեղասպանությունը: Իսկ եթե եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը, ասում է, որ բոլոր երկրներում պետք է մարդու իրավունքները պաշտպանել, ժողովրդավարությունը զարգացնել, նշանակո՞ւմ է արդյոք, որ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կամ չհաստատելու խնդիր է դրվում: Իհա՛րկե ոչ: Մենք նախապայմաններ չենք առաջադրում: Եթե մենք Թուրքիայի հետ ունենանք մեծ մասշտաբների առևտրային հարաբերություններ, ցանկացած այլ հարաբերություններ, միևնույն է, մենք չենք դադարելու Ցեղասպանության մասին խոսել, որովհետև դա իրողություն է: Եվ դա ինքնանպատակ չի, հասկանու՞մ եք: Մենք դրանով չենք փորձում վիրավորել թուրք ժողովրդին: Մենք ուզում ենք, որ այլևս չլինի այդպիսի բան: Իսկ չլինելու ամենաազդեցիկ պայմանների մեկը նա է, որ նախկինում կատարվածները ճանաչվեն և դատապարտվեն: Կանխարգելումը հենց սա է նշանակում: Նորից եմ ասում. մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել: Եվ ես զարմանում եմ՝ ինչու են մարդիկ վիրավորվում: Լավ, հասկացանք, նախագահի պահվածքը, վարչապետի, և այլն: Բայց ինչո՞ւ պետք է հասարակ թուրք ժողովուրդը վիրավորվի: Մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել: Իմիջիայլոց, միգուցե ճիշտ չէ, բայց ես մոտ օրերս զրուցում էի մի թուրք լրագրողի հետ: Եվ այդ լրագրողը ասում էր՝ գիտեք Օսմանյան կայսրության ժամանակ ոչ միայն հայերն են տեղահանվել, այլ նաև թուրքերը: Ես ասում եմ՝ իհարկե գիտեմ, և ցավակցում եմ: Եթե այդպես են կարծում, ուրեմն թող այսօրվա Թուրքիայի իշխանությունները ընդունեն, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի ցեղասպանություն: Այսինքն ո՞վ է մեղավոր, որ այն ժամանակ նաև թուրքերն են տուժել: Մե՞նք: Զոհե՞րը:
Նորից եմ ասում, մենք նույնիսկ այսօրվա Թուրքիայի իշխանություններին չենք մեղադրում Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ինչպե՞ս կարող ենք այսօրվա պաշտոնյաներին մեղադրել Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Մենք ասում ենք, որ պետք չէ մեղսակից լինել, նախորդների արածները պարտադիր չէ, որ ամեն պարագայում արդարացվեն:

Al Jazeera. -Պարոն նախագահ, Հայոց ցեղասպանության, նորակառույց թանգարանը տեսանք, պարոն Դեմոյանն ասաց, որ կփորձի  ցույց տալ աշխարհին, որ այս Ցեղասպանությունը միայն թուրքերի և հայերի պատմություն չէ, նաև  Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի պատմությունն է: Կարող եք բացատրել՝ ինչո՞ւ է  կարևոր, որ  ուրիշ ազգերն իմանան, թե ինչ պատահեց 100 տարի առաջ:

-Իհարկե, շատ կարևոր է: Նորից եմ կրկնում, որ ցեղասպանության, և ընդհանրապես մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շատ բանով պայմանավորված է այն հանգամանքի հետ, թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք նախկինում տեղի ունեցած այդպիսի հանցագործություններին: Հայտնի է, երբ Երրորդ ռայխի ֆյուրերը հռետորական հարց տվեց և ասեց, թե ով է հիշում հայերի ցեղասպանությունը, դրանից սկսեց հրեաների Հոլոքոստը՝ Ողջակիզումը: Այսինքն՝ ակնհայտ մի բան է. եթե մենք ասում ենք, նախկինում կատարվածները ճանաչեք ու դատապարտեք, ասում ենք, որ մենք չենք ուզում, որ ապագայում էլ լինեն այդպիսի հանցագործություններ: Եվ այդ դեպքում, հեռավորությունը մեզնից, ազգությունը, կրոնական պատկանելությունը որևէ նշանակություն չունի: Աշխարհը իր բազմազանությամբ է աշխարհ: Եվ եթե Ցեղասպանություն է տեղի ունեցել մեզնից շատ հեռու մի վայրում, իհարկե, մենք պարտավոր ենք ասել, որ մենք դատապարտում ենք այդպիսի հանցագործությունը: Եթե յուրաքանչյուրը սկսեց միայն իր մասին մտածել, միայն սահմանափակվել իր խնդիրներով, աշխարհում շատ հարցեր կառաջանան:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին

Տվյալ բաժնի վերջին նյութերը