Ք. Հիլիարդ. Մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալու համար Հայաստանը պետք է կարգավորի մի շարք խնդիրներ

27/04/2015 19:08

Ք. Հիլիարդ. Մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալու համար Հայաստանը պետք է կարգավորի մի շարք խնդիրներ


Aysor.am-ը մեկնարկում է հարցազրույցների շարք Հայաստանում տեղակայված երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպես են իրենց երկրի քաղաքացիները, որոնք այցելում են Հայաստան, տեսնում այն. արդյո՞ք անվտանգ է մեր երկիրը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հարմարավետ կամ հրապուրիչ, ի՞նչն է ամենից շատ գերում զբոսաշրջիկներին Հայաստանում:
Այս շարքում առաջին հարցազրույցը  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդի հետ է:

-Տիկին Հիլարդ, արդյոք Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, դրական է ընկալվում ԱՄՆ քաղաքացիների կողմից:

-Որպես զբոսաշրջային ուղղություն կամ այցելավայր երկրի մասին կարելի է դատել ըստ այցելուներին առաջարկվող պրոդուկտների, ծառայությունների ու հնարավորությունների: Կարծում եմ՝ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի, այդ թվում՝  իր հարուստ մշակույթը, պատմությունը և համեղ ուտեստները: Շուրջ 15 տարի մենք աջակցում ենք Հայաստանի տուրիզմի ոլորտին հյուրընկալության ծառայությունների որակի բարելավման, երկրի մարքետինգի ընդլայնման ու տուրիզմի ոլորտի կադրերի հմտությունների զարգացման հարցերում: ԱՄՆ ՄԶԳ օժանդակության արդյունքում Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականություն և սկսեց վերաբանակցել երկկողմ ավիացիոն համաձայնագրերը տարբեր երկրների հետ: Այս բարեփոխման արդյունքում 2014թ.  ընթացքում 30%-ով ավելացան դեպի Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող չվերթները՝ ճանապարհ հարթելով առևտրի, տուրիզմի ու ներդրումների ավելացման համար:

Իսկ վերջերս մենք աջակցել ենք Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամին ազգային բրենդի մշակման աշխատանքներում, որով Հայաստանը ներկայանալի կդառնա աշխարհում՝ իր առանձնահատկություններով: Լավ ազգային բրենդով ու դրա յուրահատուկ ներկայացմամբ հնարավոր կլինի ցույց տալ Հայաստանի արժեքը և  ապահովել, որ երկիրն առանձնանա մրցակիցների շարքում: 

-Ի՞նչ բացեր կան Հայաստանի տուրիզմի ոլորտում, որ կարելի է լրացնել, որպեսզի տվյալ երկրի քաղաքացիների համար այն ավելի հրապուրիչ դառնա:

-Տուրիզմի զարգացումը երկարաժամկետ ձեռնարկ է, որը պահանջում է հետևողականություն և համագործակցություն մասնավոր և հանրային հատվածի կողմից: Տուրիզմի ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում զգալի աճ է ունեցել և կազմում է ՀՆԱ-ի շուրջ 5 %-ը: Սակայն Հայաստանի ընթացիկ շուկան բավականին նեղ է:

Երկրի տուրիստական պրոդուկտների հիմքում երկրի ինքնատիպ մշակութային ժառանգությունն է, առաջին քրիստոնյա պետությունը լինելու փաստով պայմանավորված ավանդույթները,  միջնադարյան եկեղեցիները, վանքերն ու ամրոցները և գեղատեսիլ բնությունը (մի բան, որ գերում է արկածախնդրության ու քայլարշավների սիրահարներին): Համաշխարհային շուկան շարունակում է զարգանալ և պահանջարկ է ձևավորվում նոր զբոսաշրջային ուղղությունների նկատմամբ, որոնք կապահովեն ինքնատիպ պրոդուկտներ ու ժամանց: Երբ աշխարհով մեկ կա շատ մեծ առաջարկ, օտարերկրացի զբոսաշրջիկներն ու ներդրողները պետք է հասկանան, թե ինչու այցելել, ներդնել, աշխատել կամ ապրել Հայաստանում և ոչ թե մեկ այլ վայրում:

Համաշխարհային շուկայում մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն կամ այցելավայր դառնալու համար Հայաստանը պետք է կարգավորի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ տուրիստական ժամանցի ոչ մեծ բազմազանությունը, ինքնաթիռի տոմսերի համեմատաբար բարձր գները և Հայաստան հասնելու սուղ տարբերակները, վատ ճանապարհային պայմանները, անգլիախոսների սղությունը Երևանից դուրս և որակյալ ու մատչելի հյուրանոցների պակասը: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես մի երկիր, որը կայուն ու ապահով պայմաններ է առաջարկում տուրիստների, ձեռներեցների ու ներդրողների համար: Շեշտադրելով այցելուների նկատմամբ հոգածության ու սպասարկման բարելավումը, ավելի շատ ծառայություններ առաջարկելով այցելուներին և ձևավորելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնական մշակութային ու կրոնական կոթողներին հարող վայրերում՝ Հայաստանը  կկարողանա մեծացնել իր գրավչությունը որպես զբոսաշրջային ուղղություն:

-Տիկին Հիլիարդ, Դուք արդեն որոշակիորեն ասացիք, բայց հարցս հնչեցնեմ՝  ավելի մանրամասնելու համար Ձեր պատասխանը. հեշտ է ԱՄՆ  քաղաքացիներին շփվել հայաստանաբնակների հետ, տեղաշարժվել Հայաստանում, որքանո՞վ է զարգացած մեր երկրի ենթակառուցվածքը տուրիզմի զարգացման համար:

-Ես շատ ժամանակ եմ հատկացրել, որպեսզի հայերեն սովորեմ, ուստի ինձ համար հաղորդակցությունը ժամանակի ընթացքում հեշտացել է: Բացի այդ, Երևանում ու մյուս մեծ քաղաքներում երիտասարդ սերունդը որոշ չափով տիրապետում է անգլերենին: Սակայն հայերեն կամ ռուսերեն չիմացող զբոսաշրջիկի համար հաղորդակցությունը ոչ  քաղաքային բնակավայրերում իրական մարտահրավեր է: Սա կարելի է մեղմել, եթե մշակվեն համապատասխան տուրիստական պրոդուկտներ, օրինակ` ամեն ինչ ներառող փաթեթներ ու շրջայցեր, որոնք կանցկացվեն անգլիախոս կամ այլ օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարի ուղեկցությամբ: Գործնական որոշ քայլեր կարող են ներառել անգլերեն նկարագրերը ազգային կամ այլ թանգարանների ցուցանմուշների մոտ, ռեստորաններում եռալեզու մենյուներ ունենալը, որոնք թույլ կտան Հայաստանի ինքնատիպ մշակույթը, պատմությունը ու խոհանոցը առավել հասանելի դարձնել օտարերկրացիներին:

Այո, կազմակերպական առումով նկատվում են դրական տեղաշարժեր: Հիմնական մայրուղիների կառուցումը ու ավելի շատ ճանապարհների բարեկարգումը նույնպես կնպաստեն տուրիզմին: Իրականում  մարդիկ պատրաստ են անգամ վատ ճանապարհներով գնալ, որոշ անհարմարություններ ունենալ, եթե գիտեն, որ այդ ճանապարհի վերջում իրենց սպասում է որևէ հետաքրքիր ու հաճելի մի բան: Ուստի տուրիստական վայրերի ձևավորումը չափազանց կարևոր է: Մեկ այլ կարևոր գործոն էլ հարմարությունների՝  կանգառների և հասարակական զուգարանների ապահովումն է ճանապարհին, որոնք ճանապարհորդությունը առավել հարմարավետ կդարձնեն:

-Հայաստանի հատկապես ո՞ր մարզերն ու տեսարժան վայրերն են ԱՄՆ քաղաքացիների հետաքրքրության կենտրոնում գտնվում:

- Ինձ հատկապես Հայաստանի հարավն է գրավում: Հարավային ճանապարհին գտնվող վայրերը՝ Արենու քարանձավը, Նորավանքը, Ուխտասարը (Սիսիանից ոչ հեռու), Քարահունջը, Խնձորեսկը և Տաթևը ուղղակի դյութիչ են: Անմոռանալի են գարնանը դուրս հորդող վայրի ծաղիկները: Բայց միայն այսքանը չէ, կան բազմաթիվ այլ տեսարժան վայրեր, օրինակ` Սելիմի իջևանատունը: Հյուսիսում պետք է, անշուշտ, այցելել Ալավերդու ու Ախթալայի եկեղեցիները: Եվ ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել Ախթալայի խորովածի փառատոնը: 

-Եթե չլինեիք այդ պաշտոնում, ապա հրապուրիչ կլինե՞ր  Հայաստանը Ձեզ համար, որպես տուրիստական ուղղություն:

- Ինձ միշտ հրապուրել են հինավուրց պատմությունը և հնագիտությունը ուստի Հայաստանն ինձ համար կլիներ հրապուրիչ տուրիստական ուղղություն: Խնդիրը, սակայն Հայաստան հասնելն է: Այս պահին  չկան կապակցող չվերթներ դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ:  Բաց երկնքի քաղաքականության ներքո հուսով եմ, որ սա կփոխվի և հնարավոր կդառնա ավելի մատչելի գներով ու ավելի քիչ ժամանակում հասնել Հայաստան ու վերադառնալ: Շուրջ 3 տարի  ես այստեղ եմ ու շատ լավ գիտեմ, թե առաջարկելու ինչքան բան ունի այս երկիրը, բայց շարքային ամերիկացիներն այդ մասին չգիտեն:

-Ձեր կարծիքով կազդի  արդյո՞ք Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը տուրիստական շուկայի վրա:

- Դրա համար որևէ պատճառ չեմ տեսնում: ՀՀ կառավարությունը հստակ մատնանշել է, որ շահագրգռված է Արևմուտքի հետ տնտեսական ու մշակութային կապերի հետագա խորացմամբ: Սա, անշուշտ, նաև տուրիզմին է վերաբերում:
 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:24 Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը